Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի բախումների գործի շրջանակներում ոչ մի քննչական գործողություն չի կատարվում. «Հայկական ժամանակ»

Հունիս 04,2015 11:19

Գյումրիում սույն թվականի հունվարի 15-ին կայացած բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիների եւ ոստիկանների բախման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը «սառել է»։

Հիշեցնենք՝ այդ օրը հազարավոր գյումրեցիներ ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով, որպեսզի Ավետիսյանների ընտանիքին (Ավետիսյան ընտանիքի 7 անդամները սպանվել են հունվարի 12-ին,- հեղ.) գնդակահարած ռուս զինվորական Վալերի Պերմյակովը հանձնվի հայկական կողմին։

Արդեն տեւական ժամանակ է սույն քրեական գործի շրջանակներում ոչ մի քննչական գործողություն չի կատարվում, իսկ գործով ներգրավված մեղադրյալները վերջին անգամ հարցաքննվել են հունվարին, երբ քննիչը նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրել։

Երեկ, երբ ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե որեւէ քննչական գործողություն կատարվո՞ւմ է եւ ե՞րբ կավարտվի նախաքննությունը, պատասխանեցին միայն, որ սույն դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Քննչական կոմիտեի մեր աղբյուրների փոխանցմամբ, այս քրեական գործի նախաքննությունը առաջիկայում ավարտվելու է գործի կարճմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Սույն գործով ներգրավված է 19 մեղադրյալ։ Երեկ զրուցեցինք մեղադրյալներից մեկի՝ Մնացական Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանի հետ։ Ալեքսանյանը բախումների գործով միակ ձերբակալվածն էր, ով բողոքի ակցիաների արդյունքում երկու օր անց ազատ արձակվեց։

– Պարոն Հարությունյան, ի՞նչ քննչական գործողություններ են կատարվում ձեր պաշտպանյալի մասնակցությամբ։

– Ասեմ, որ ոչ մի գործողություն իմ պաշտպանյալի մասնակցությամբ չի կատարվել։ Վերջին քննչական գործողությունը կատարվել է այն ժամանակ, երբ Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելուց  մեկ օր հետո մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածով, ապա առաջարկել են լրացուցիչ ցուցմունք տալ, նա հարցաքննվել է, եւ դրանից հետո արդեն ոչ մի գործողություն չեն կատարել։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930