Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հույսը գյուղատնտեսությունն է. «Ժողովուրդ»

Հունիս 04,2015 11:15

Ինչու է Հովիկ Աբրահամյանն անընդհատ հորդորում սպասել մինչեւ տարվա երկրորդ կեսը, այդ ինչ պետք է տեղի ունենա այդ ժամանակ, որ պաշտոնական վիճակագիրներին թույլ կտա տնտեսական աճ գրել։ Այս հարցի պատասխանը շատ պարզ է՝ վարչապետի հույսը գյուղատնտեսությունն է։ Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է սպասել մինչեւ պտուղ-բանջարեղենի առեւտուրն ամբողջ թափով ծավալվի։ Դրանից հետո տնտեսական աճի արձանագրումը կդառնա արդեն տեխնիկայի հարց։ Ասենք՝ միայն ծիրանի եւ մի քանի այլ պտղի հաշվին պաշտոնական վիճակագիրները հնարավորություն կունենան ուզածդ աճը գրել։ Այսինքն՝ պտղի բերքի ծավալները եւ դրանց գինը նրանք կգրեն այնքան, որքան իրենց անհրաժեշտ կլինի՝ աճի կոնկրետ ցուցանիշ ապահովելու համար։

Սա այն հարթությունն է, որտեղ պաշտոնական վիճակագիրները, մեղմ ասած, լիարժեք ստեղծագործական ազատություն ունեն։ Ոչ ոք չի կարող ասել, թե, ասենք, ինչու են ծիրանի բերքի թիվը նրանք գրել 80 կամ 90 հազար տոննա, կամ ինչու են միավորի գինն 1000 կամ 800 դրամով հաշվարկել ու այսպես շարունակ։

Ի դեպ, ուշագրավ է, որ միջազգային կառույցները փորձում են Հովիկ Աբրահամյանին համոզել, որպեսզի նա ձեռնպահ մնա թվերով տնտեսական աճ գրելուց։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930