Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ալավերդյան. «Մեր երկրում այսօր էլ ստվերային շրջանառությունները կան». «Հրապարակ»

Հունիս 04,2015 10:28

Մեկ տարի է անցել այն հայտարարությունից, որով պաշտոնը նոր ստանձնած  Հովիկ Աբրահամյանը հայրենական արտադրության գործարարներին զգուշացնում էր, թե գիծ է քաշվելու, եւ բոլորը մտնելու են հարկային դաշտ։ Անցած տարվա մայիսի 14-ին, խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե մինչեւ հուլիսի 1-ը բիզնեսին ժամանակ է տալիս՝ ստվերից դուրս գալու համար:

Ասել էր՝ սրանից առաջ ինչ եղել-եղել է, հիմա պետք է ստվերից դուրս գան ու հարկեր վճարեն։ Ի՞նչ է արձանագրել հարկային մարմինը, հարկերի ավելացում եղե՞լ է եւ ինչի՞ հաշվին, այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ, հարկային ոլորտի պատասխանատու Արմեն Ալավերդյանի հետ։

– Պարոն Ալավերդյան, մեկ տարի է անցել Հովիկ Աբրահամյանի հայտնի հայտարարությունից, ի՞նչ աշխատանքներ են կատարվել այս ընթացքում, ի՞նչ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել Ձեզ կառավարության ղեկավարը, քանիսի՞ն եք ստվերից դուրս բերել, եւ որքան է հարկերի ավելացում արձանագրվել։

– Իսկապես, վարչապետը հայտարարություն արեց, ճիշտ եք՝ ուղիղ մեկ տարի առաջ, աշխատանքների սկիզբը տրվեց ուղիղ հուլիսի մեկից, որովհետեւ մենք նաեւ հաշվետվողական ձեւ մշակեցինք։ Դա այն եզակի դեպքերից էր, որ մենք 10 օրը մեկ հաշվետվություն էինք ներկայացնում, թե ինչ է այդ ուղղությամբ կատարվել փաստաթղթաշրջանառության առումով։ Ընդհանուր արդյունքները հետեւյալն են. 6 ամիսների արդյունքում ստվերային շրջանառության կրճատման միջոցառումների արդյունքում այդ կազմակերպություններից լրացուցիչ բյուջե գանձվեց, հաշվեգրվեց 16 մլրդ դրամ, ոչ թե ընդհանուր բոլոր տնտեսվարող սուբյեկտներից, այլ այն տնտեսվարող սուբյեկտներից, որոնք այդ ցանկի մեջ էին ընկել, չփաստաթղթավորման ռիսկի տակ էին ընկել։

– Այսինքն՝ ինչպես Հովիկ Աբրահամյանն էր խոստանում, հաջողվել է գործարարների դաշտն ամբողջությամբ ստվերից դուրս հանել եւ հարկային հավասար վարչարարություն կիրառել բոլորի նկատմամբ, հրաժարվել «արտոնյալներից»։

– Ոչ, իհարկե, դա մեկանգամյա խնդիր չէ, ոչ էլ մեկ տարվա, սա տարիների խնդիր է՝ մեր տնտեսության առջեւ կանգնած։ Կարծում եմ՝ եւ այս, եւ առաջիկա կառավարությունների համար սա մշտապես լինելու է լուրջ խնդիր, որ ստվերային շրջանառությունները հնարավորինս նվազագույնի հասցնել։

Դա կախված է մի քանի հանգամանքներից՝ եւ օրենսդրության պարզությունից, եւ թափանցիկությունից, եւ վարչարարության որակից, եւ քաղաքական կամքից, եւ վարձատրությունների մակարդակից, եւ, ընդհանրապես, տնտեսական բազմաթիվ գործոններ կան, որոնցից էլ ծնվում է ստվերային տնտեսությունը։

Մեր երկրում, իհարկե, այսօր էլ ստվերային շրջանառությունները կան, տարբեր ոլորտներում, ճյուղերում տարբեր մակարդակի են։ Եթե նույն բուհական, կրթական, բանկային համակարգերում դա հնարավորինս ցածր է, այնտեղ հաշվետվություններն ու ցուցանիշներն ավելի թափանցիկ են, ապա մնացած ոլորտներում նույն շինարարության, ծառայությունների բնագավառը, առեւտրի ոլորտը, ինչու ոչ՝ մեզ համար նաեւ թաքնված ոլորտներում, ենթադրենք՝ կապի ոլորտներում ստվերային շրջանառություն ունենք, որոնց հաշվառումը մեզ այնքան հայտնի ու պարզ չէ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930