Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ներքաղաքական «անմոռուկը». «Ժամանակ»

Հունիս 04,2015 10:21

Ընդհանրապես, ԲՀԿ-ի նախկին նախագահը՝ որպես ներքաղաքական գործոն, ըստ էության Սերժ Սարգսյանի համար կարծեք թե ձեռք է բերում, այսպես ասած, «ուժի ցուցադրության» նշանակություն: Սա նշանակում է, որ Սարգսյանը երևի թե պարբերաբար կկազմակերպի նմանօրինակ ցուցադրություններ: Խնդիրն այն է, որ նախագահական պաշտոնի մոտ ութ տարիների ընթացքում Գագիկ Ծառուկյանին հեռացնելն, ըստ էության, Սերժ Սարգսյանի երևի թե միակ, այսպես ասած, լիարժեք հաջողությունն է եղել: Որևէ այլ ասպարեզում՝ լինի դա պետական կառավարում (այստեղ ընդհանրապես չկա կիսահաջողություն անգամ), թե լինի ներիշխանական կառավարում, Սերժ Սարգսյանը երկրորդ նման օրինակ չունի:

Եվ ահա, այս տեսանկյունից Սերժ Սարգսյանի համար Գագիկ Ծառուկյանն, ըստ էության, միակ, եզակի հաղթանակի և հաջողության մասին հիշեցումն է, որ «մեդալի» նման Սերժ Սարգսյանը երևի թե կփորձի կրել պարբերաբար՝ իր միակ հաղթանակի մասին հիշեցնելով և՛ հասարակությանը, և՛ առաջին հերթին իշխանական համակարգին, ցույց տալու համար, որ ուժեղ է և տիրապետում է իրավիճակին: Սա է երևի թե Սարգսյան-Ծառուկյան հետփետրվարյան համատեղության առանցքային իմաստը և նպատակը:

Այլ կերպ ասած՝ այս համատեղությունը Սերժ Սարգսյանի համար յուրօրինակ ներքաղաքական, ներիշխանական իմաստով «անմոռուկի» նշանակություն ունի, որպեսզի իշխանական բուրգում ոչ ոք չմոռանա փետրվարյան նրա հաղթանակը կամ այն կասկածի տակ չդնի:
Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930