Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնում քննարկում են Հայաստանի օգնության չափը. «Ամերիկայի Ձայն»

Հունիս 04,2015 10:12

«Ամերիկայի Ձայն»Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովում սկսվել է ԱՄՆ-ի արտաքին օգնության բյուջեի քննարկումը:

Հայաստանին ԱՄՆ-ի վարչակազմը նախատեսում է շուրջ 18 միլիոն դոլարի օգնություն ուղղել տնտեսական զարգացման, 1.71 միլիոն՝ թմրանյութերի շրջանառության վերահսկման և շուրջ 2.3 միլիոն դոլար՝ Զինված ուժերի վերապատրաստման համար:

Չնայած ռուս – ուկրաինական հակամարտությունից հետո ստեղծված նոր իրավիճակին, Ամերիկայի հայկական կազմակերպությունները շարունակում են պայքարել Հայաստանին ամերիկյան հատկացումների չափի առավել ավելացման համար:

Վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանի կողմից ստեղծված Եվրասիական միությանն անդամակցելով Հայաստանը կարող է կորցնել հետաքրքրությունն Արևմուտքի համար:

«Ցավալի է, սակայն Հայաստանը ճանապարհի կեսից լքելով Եվրամիության հետ ինտենսիվ բանակցությունները և շրջվելով դեպի Եվրասիական միություն, որից տնտեսական առումով որևէ օգուտ չի ստացել, կորցնում է հետաքրքրությունը», – նշել է Քարնեգի հաստատության Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ղեկավար Թոմ դը Վաալը:

Վերլուծաբանը հիշեցրել է, որ Եվրասիական միության անդամ դառնալուց հետո Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրատնտեսական շրջանառությունը լրջորեն նվազել է:

Նշենք, որ մի շարք կոնգրեսականներ, այդ թվում՝ Ադամ Շիֆը և Ռոբերտ Դոլդը, հայտարարել էին, որ պայքարելու են Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող օգնության ավելացման համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930