Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պողոսյանը հայկական ադաթով հարս է գնացել

Հունիս 04,2015 17:00

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը չի հայտարարագրել որեւէ շարժակամ կամ անշարժ գույք, միայն ներկայացրել է, որ աշխատավարձ է ստանում: «Առավոտի» այս դիտարկմանն ի պատասխան՝ նախարարն ասաց. «Չունեմ»: Մեր հարցին՝ բա որտե՞ղ եք ապրում, ինչպե՞ս եք առանց մեքենայի երթեւեկում, նա պատասխանեց. «Ես ինչ ամուսնացել եմ, ապրում եմ ամուսնուս տանը: Հայկական ադաթով հարս եմ գնացել ամուսնուս տուն:

Ընդհանրապես մեր ընտանիքը մասնավոր մեքենա չունի»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Ձեր պաշտոնավարումից ի վեր Ձեր դրամական միջոցները գրեթե չեն ավելացել, ոչ մի փոփոխություն չկա, նախարարը պատասխանեց. «Ես բիզնես չունեմ, ինչ կա՝ էդ ա: Կողմնակի եկամուտ չունեմ: Ես ունեմ ընտանիք, որը միշտ ինձ ամեն ինչում սատարում է, որդիներ ունեմ»:

Մեր զարմանքին՝ նախարարի պաշտոնը, փաստորեն, Ձեզ գումարային առումով ոչինչ չի՞ տալիս, Հասմիկ Պողոսյանն արձագանքեց. «Գիտեք, տենց էլ է կյանքում լինում, որովհետեւ ես շատ սիրում եմ իմ աշխատանքը: Ես միշտ եղել եմ մշակույթի մեջ, եւ հոգնածությունն ինձ համար խնդիր չի: Մեծ հպարտություն է լինել մշակույթի համար պատասխանատու»:

Իսկ Արտեմ Ասատրյանի ունեցվածքի մասին 

Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել