Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ զիջում էր, ոչ էլ ձեռքբերում

Հունիս 04,2015 16:30

Պաշտոնական Բաքուն հայտարարեց, թե Ադրբեջանը ԵՄ-ին զիջումներ է արել` ստորագրելով Ռիգայում տեղի ունեցած «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի հռչակագիրը: Իսկապե՞ս դա զիջում էր կամ հայկական կողմի ձեռքբերում, երբ ԼՂ-ի խնդրի վերաբերյալ կետում չնշվեց հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից` «տարածքային ամբողջականությունը»: ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, այժմ Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանն «Առավոտ»-ի հետ զրույցում այս հարցի առնչությամբ նշեց. «Գագաթնաժողովի հռչակագրի մասին՝ առ այսօր կայացած «Արեւելյան գործընկերության» չորս գագաթնաժողովներից եւ ոչ մեկի հռչակագրում չի եղել մասնավոր հղում հակամարտությունների կարգավորման հիմնարար սկզբունքներից որեւէ մեկի վրա: Բոլոր չորս հռչակագրերում օգտագործվել է «հակամարտությունների խաղաղ կարգավորում միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա» ընդհանրական ձեւակերպումը: Այնպես որ՝ այս առումով ես չեմ տեսնում ոչ զիջում եւ ոչ էլ որեւէ ձեռքբերում»:

Թեմայի մանրամասները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930