Լրահոս
Օրվա լրահոսը

Թեփից լոգանքները հանգստացնում են բորբոքված մաշկը եւ վերացնում քորը

Հունիս 04,2015 12:00

Ցորենի, վարսակի, եգիպտացորենի կամ նուշի թեփը շատերը օրգանիզմը մաքրելու, վերականգնելու համար օգտագործում են իրենց սննդակարգում, բայց քչերը գիտեն, որ այդ թեփից կարելի է նաեւ լոգանքներ ընդունել: Թեփից լոգանքը հանգստացնում է բորբոքված մաշկը, փափկեցնում կոշտ մաշկը եւ վերացնում քորը:

Մաշկի վրա հաճելի բույր եւ թարմացնող ազդեցություն ստանալու համար օգտագործեք հետեւյալ դեղաբույսերի խառնուրդով լոգանքներ` անանուխ, մեղվախոտ, հազրեվարդ, ուրց, գիհի:

Արյան շրջանառությունը լավացնող եւ եթերային յուղերով հարուստ դեղաբույսերից՝ անանուխից, մեղվախոտից եւ հազրեվարդից բացի, առանձնանում են նաեւ նարդոսը, երիցուկը, եղեսպակը, լորենու ծաղիկը եւ հազարաթերթիկը: Սրանք ունեն նաեւ հականեխիչ ազդեցություն:

Լորենու ծաղիկներից լոգանքները ուժեղացնում են քրտնարտադրությունը, հանգստացնում նյարդային համակարգը: Խորհուրդ է տրվում լորենու ծաղիկներով լոգանք ընդունել նաեւ անքնության դեպքում:

Իսկ հանքային աղերով հարուստ դեղաբույսերից են եղինջը, սամիթը, կեչին, երիցուկը, կաթնուկը, նարգիզը, որոնք մաշկը ապահովում են կարեւոր տարրերով, կարգավորում մաշկի ջրային հաշվեկշիռը եւ պաշտպանում ջրազրկումից:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
03.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930