Լրահոս
Օրվա լրահոսը

Կեչու սունկը՝ չարորակ ուռուցքների դեմ

Հունիս 04,2015 11:30

Կեչու սունկը` չագան, ժողովրդական բժշկության մեջ շատ կարեւոր նշանակություն ունի: Այն կիրառվում է ներքին օրգանների չարորակ ուռուցքների ժամանակ` հատկապես կերակրափողի, ստամոքսի եւ թոքերի: Սունկի օգտագործումից հետո հիվանդների ինքնազգացողությունը լավանում է, ցավերը` մեղմանում: Այն օգտագործում են նաեւ ստամոքսի եւ տասներկումատյա աղու խոցային հիվանդությունների, գաստրիտների ժամանակ:

Որպես դեղամիջոց օգտագործվում է սունկի ջրաթուրմը: Մանրացրած եւ չորացրած սունկի կտորները նախօրոք պահել սառը ջրի մեջ 3-5 ժամ, որից հետո մսաղացով աղալ, այնուհետեւ մեկ բաժակ սնկին ավելացնել 5 բաժակ եռացրած ջուր, գոլ վիճակում` 50 աստիճան: Թրմել 2 օր, այնուհետեւ քամել 3-4 շերտանի թանձիֆով: Խմել 1/2 բաժակ, օրական 6 անգամ: Այս եղանակով պատրաստված ջրաթուրմը պիտանի է օգտագործման 3-4 օր, որից հետո հարկ կլինի պատրաստել նորը:

Այս սունկը աճում է հաստարմատ կեչու եւ լաստենու աճող ցողունների վրա: Այն սեւ գույնի է, ոչ կանոնավոր, 10-15 սմ հաստությամբ, 40 սմ տրամագծով, 5 կգ քաշով, ճաքճքած, կեղեւանման գոյացություն է, որը հանդիպում է հատկապես հյուսիսային շրջանների անտառներում:

Կեչու սունկը ցողունից պետք է կտրել կացնով, որից հետո մանրացնել մինչեւ 3-6 սմ կտորների եւ չորացնել չորանոցում կամ վառարանում՝ 60 աստիճան ջերմության պայմաններում: Չոր կտորները շատ պինդ են, մուգ գորշավուն: Չորացնելուց հետո պետք է պահել չոր տեղում, որը պիտանի կլինի օգտագործման մինչեւ 2 տարի:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
03.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930