Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի Եվրոպական խաղերում ԵՎՕԿ-ը կկարողանա՞ անաչառ մրցավարություն ապահովել

Հունիս 03,2015 22:52

«Բլից ինֆո» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում Aravot.am-ը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանից հետաքրքրվեց:

– Համաձա՞յն եք այն մտավախությանը, որ Ադրբեջանում անելու են ամեն բան, որպեսզի Հայաստանի դրոշը չբարձրանա, առավել եւս՝ ի պատիվ չեմպիոնի, պետական օրհներգը չհնչի:

– Իհարկե, շատ դժվար է լինելու: Ես արդեն մեկ անգամ եղել եմ այդ երկրում: Երբ այնտեղ հայի կամ Հայաստանի անուն են հնչեցնում, տրիբունաներն սկսում են «ակտիվանալ»: Իհարկե, շատ դժվար է լինելու եւ մենք դա գիտակցում ենք: Բայց Եվրոպական խաղերը մեզ համար զուտ սովորական մարզական մրցաշար է, տարվա գլխավոր մարզական միջոցառման՝ աշխարհի առաջնության նախապատրաստական փուլ: Ու կարեւոր չէ, թե այն որ երկրում է անցկացվում, լինի դա Ադրբեջանում, Ֆրանսիայում, թե Իսպանիայում: Մենք գնում ենք մասնակցելու եւ պայքարելու: Ինչ վերաբերում է մրցավարությանը, կասկած չկա, որ խնդիրներ կլինեն: Ադրբեջանը ՖԻԼԱ-ի գլխավոր հովանավորն է, թեեւ Եվրոպական խաղերը ԵՎՕԿ-ի եւ ոչ թե Ադրբեջանի միջոցառումն է:

– Իսկ ԵՎՕԿ-ը անաչառ մրցավարություն ապահովելու հարցում վերահսկողություն իրականացնել կարո՞ղ է:

– Իմ տեղեկություններով, ԵՎՕԿ-ը նման խոստում տվել է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930