Հունիսի 3-ին, ժամը 18.00-ից սկսած էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ հզոր պայթյունի ձայն է լսվել Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում:
ՀՀ ՏԿ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել մարզի բոլոր օպերատիվ ծառայությունների, համայնքների ղեկավարների հետ և ճշտվել, որ ՀՀ տարածքում որևէ պայթյուն տեղի չի ունեցել:
Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրություն