Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը պաշտպանում է «Պալաչին». 1in.am

Հունիս 03,2015 21:11

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահն այսօր հայտարարեց, որ սատարում և ողջունում են Աբովյանի ԵԿՄ տարածքային կառույցի՝ Աբովյանի հունիսի յոթին կայանալիք ընտրություններում Արթուր Հարությունյանի թեկնածությունը պաշտպանելու որոշումը:

Նման հայտարարություն կատարեց նաև Նացիոնալ–սոցիալիզմի, ֆաշիզմի և ահաբեկչության դեմ պայքարի համահայկական ճակատի ղեկավար Վահան Հարությունյանը:

Նրանք նշեցին, որ այդպիսի որոշում են կայացրել՝ ելնելով նրանից, որ իրենց կառույցներում բազմաթիվ աբովյանցիներ կան:

Ի դեպ, Վահան Հարությունյանը ելույթում նշեց, որ Գագիկ Ծառուկյանը եղել է իր «ֆիզռուկը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Հ. Գ. «Առավոտի» կողմից հիշեցնենք, որ Վահան Հարությունյանը ներքին զորքերի նախկին հրամանատարն է, եւ նրա տված ցուցմունքների միջոցով մեղադրանքներ առաջադրվեցին Վանո Սիրադեղյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սիմա says:

    ԳՈՐԾԱՐՔԸ ԿԱՅԱՑԱՎ ՄԵՐ ԱՉՔԻ ԱՌԱՋ
    «Դեգեներատները արդարադատությունում» եւ «Աղվանի հեքիաթը» հրապարակումներով մենք անրադարձանք եւ համոզվեցինք, թե ինչպես Աղվան Հովսեփյանը իր ենթակաների օգնությամբ, իրավագիտության, արդարադատության, ինչպես նաեւ մարդու տարրական իրավունքները ոտնահարելով կեղծ նյութեր էր թխում Վանո Սիրադեղյանին մեղադրելու նպատակով: Այդ դավադրությունները կազմակերպելիս, բնական է, որ նա զինակիցներից բացի պիտի ունենար նաեւ կեղծ վկաներ, որոնց ՙցուցմունքներն՚ էլ հիմք ընդունելով, դավադիրների խումբը գործել էր:
    .
    Մենք արդեն համոզվեցինք, թե ինչպես նույն արարքի (ըստ նախաքննության) համար տարբեր պատժամիջոցների առժանացան մի քանի անձ, հատկապես նրանցից ուշագրավը Արմեն Տեր-Սահակյանին ու Վահան Հարությունյանին տրված պատժամիջոցներն էին: Պատժաչափե´ր, որ ուղակի լսողն ապշում է:
    .
    Եվ այսպես: Մեկ տարուց քիչ ավել ժամանակ է անցել այն օրից, երբ ՆՆ ներքին զորքերի վարչության նախկին պետ Վահան Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Եվ ահա պարզվում է, որ նա ազատ է արձակվել:
    .
    Այստեղ ուշագրավն այն է, որ ՀՀ դատախազությունը նույն դերակատարումը ունենալու համար մեղադրում էր նաեվ Արմեն Տեր-Սահակյանին, բայց վերջինս ոչ թե Վահան Հարությունյանի նման 6 տարի ստացավ, այլ դատապարտվեց մահապատժի: Ե´ւ Վահան Հարությունյանը, եվ´ Արմեն Տեր-Սահակյանը մեղադրվում էին այն բանում, որ ինչ-որ անձանց սպանելու համար իբր վերադասից ստացել են հրամաններ եվ դրանք հանձնարարել իրենց ենթականերին: Սակայն, եթե հետադարձ հայացքով նայենք 1-1,5 տարի առաջ տեղի ունեցող Արմեն Տեր-Սահակյան եվ մյուսներ դատավարությանը, ապա կտեսնենք, որ դեռեվս այն ժամանակ Ա.Տեր-Սահակյանը հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իրեն առաջարկել էր առեվտուր անել, եվ եթե ինքը ընդուներ Աղվանի առաջարկություններն ու զրպարտեր Վանո Սիրադեղյանին, ապա այդ դեպքում իրեն խոստացել էին մի 7 տարվա ազատազրկում եվ մեկ-երկու տարուց՝ ազատություն:
    .
    2001 թվականի փետրվարի 12-ին Վահան Հարությունյան եվ մյուսներ քրեական գործով մեղադրյալները վերաքննիչ դատարանում աղմուկ էին բարձրացրել եվ պահանջում էին հանդիպում նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ՝ պատճառաբանելով, որ վերջինս իրենց խաբել է, քանի որ նախաքննության ընթացքում իրենց եվ Աղվան Հովսեփյանի միջեվ պայմանավորվածություն է եղել: Այդ մասին նրանք նաեվ ասել էին մեկուսարան այցելած իրավապաշտպանների խմբին:
    .
    Ուշադրություն դարձնենք, որ մեկ այլ աղմկահարույց դատավարության ընթացքում գլխավոր ամբաստանյալ Արմեն Տեր-Սահակյանն ու մյուս ամբաստանյալները բազմիցս հայտարարել են, որ Աղվան Հովսեփյանը նախաքննության ընթացքում բազմիցս ծեծի ու խոշտանգումների, ազատ արձակման, խոշոր գումարների խոստումով իրենցից պահանջել է Վանո Սիրադեղյանի դեմ զրպարտչական ցուցմունքներ տալ. «Աղվանը զենքը դնում էր գլխիս ու պահանջում Վանոյի դեմ ցուցմունք տալ, Աղվանը ասում էր. եթե Վանոյի դեմ ցուցմունք տաս, քեզ խոստանում ենք 6-7 տարվա դատավճիռ, իսկ մի-երկու տարուց՝ ազատություն»,-հայտարարել էր Տեր-Սահակյանը: Կարծում ենք, այսօր արդեն կարող ենք հաստատապես ասել, որ այն գործարքը, որ ըստ Տեր-Սահակյանի առաջարկվել էր իրեն Աղվան Հովսեփյանի կողմից, բոլորի աչքի առաջ կատարեց Վահան Հարությունյանը: Վերոհիշյալը վերլուծության ենթարկելով՝ կարծում ենք հասկանալի է, թե Վահան Հարությունյանի գործով ընկերները ինչու էին 2001 թվականի փետրվարի12-ին խուճապի մատնվել եվ ինչ նկատի ունեին՝ «իրենց եվ Աղվան Հովսեփյանի միջեվ պայմանավորվածություն է եղել» ասելով: Հասկանալի է նաեվ, թե ինչու այդ խուճապի մատնված տղաները վերաքննիչ դատարանից ազատ արձակվեցին եվ այդպես էլ չհայտնեցին, թե այդ ինչ պայմանավորվածության մասին էր խոսքը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930