Ալավերդի քաղաքը դեռ 45 օր կմնա ծխագազերի ինտենսիվ ազդեցության ներքո: 45 օր է անհրաժեշտ Ալավերդու պղնձաձուլական գործարանի նորակառույց ծխատարի և ծխնելույզի պլանային նորոգման աշխատանքներն ավարտելու համար:
Այս կապակցությամբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանի` Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանին ուղղված պատասխան նամակում գրված է. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության (այսուհետ Ընկերություն) Ալավերդու պղնձաձուլական գործարանի նորակառույց ծխատարի և ծխնելույզի պլանային նորոգման աշխատանքներով պայմանավորված` ժամանակավորապես դադարեցվել է այդ ծխատարի և ծխնելույզի շահագործումը: Նոր ծխատարի և ծխնելույզի նորոգման աշխատանքները կտևեն 45 օր: Այդ ժամանակահատվածում գործարանի մետալուրգիական գործունեության արդյունքում գոյացող ծխագազերը հեռացվելու են նախկին` 100 մետրանոց, ծխնելույզով:
Ընկերությունը հայցում է Ալավերդու և բացասական ազդեցության հնարավոր բարձրացման ենթակա այլ համայնքների ազգաբնակչության ըմբռնումը»:
Կարծում ենք, որ նման արտակարգ պայմաններում ընկերությունը պարտավոր է դադարեցնել Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքը` բնակիչների առողջության անվտանգության նկատառումներից ելնելով, այլ ոչ սահմանափակվել բնապահպանական վճարներն ավելացնելու պատրաստակամությամբ:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում