Հունիսի 3-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ 16-րդ թաղամասի թիվ 39 շենքի մոտ 20 տեղից դանակահարված և պարանոցը կտրած տղամարդ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շտապօգնության խումբը 16-րդ թաղամասի թիվ 39 շենքի մոտից, «պարանոցի, կրծքավանդակի, վերին վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել մոտ 45 տարեկան անհայտ տղամարդու, ով գիտակցության չգալով՝ մահացել է:
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է մահացածի ինքնությունը՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 1972 թ. ծնված Ազատ Առաքելյան: