Հարավային Աֆրիկայի սպորտի նախարարը կտրականապես հերքում է, թե ՖԻՖԱ-ի նախկին պաշտոնյա Ջեկ Ուորներին 2008 թվականին վճարված 10 միլիոն դոլարը կաշառք էր Աշխարհի առաջնությունն այդ երկրում անցկացնելու համար: Այս մասին հաղորդում է «Ledger-enquirer»-ը:
Նախարար Ֆիկիլե Մբալուլան նշել է, որ չի կարող ասել, թե ինչ է արել Ուորներն այն գումարի հետ, որը նախատեսված է եղել Կարիբյան տարածաշրջանի ֆուտբոլի զարգացման համար: «Ինչ է պատահել գումարի հետ՝ հետաքննության ենթակա հարց է, մենք չգիտենք: Մենք չենք կարող բացատրել դա»:
Մբալուլան կրկնել է Հարավային Աֆրիկայի կառավարության հայտարարությունները, որ իրենք հերքում են ԱՄՆ արդարադատության նախարարության պնդումները, թե Հարավային Աֆրիկան կաշառքներ է տվել 2010 թվականի առաջնությունը Աֆրիկայում անցկացնելու համար:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ