Այսօր ժամը 12-անց 38 րոպեի սահմաններում ուժգին պայթյուն որոտաց, որը տագնապահար արեց Նոյեմբերյան քաղաքի, Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան, Բաղանիս, Ոսկեպար գյուղերի, Իջեւանի տարածաշրջանի բնակիչներին:
Պայթյունի ձայնը լսվել է նաեւ Իջեւանից 15 կմ հեռավորությամբ գտնվող Հովք գյուղում:
Նոյեմբերյան քաղաքում մարդիկ տագնապահար դուրս եկան շենքերից:
Ժամը 17-ի սահմաններում զանգահարեցինք Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության պետ Վաղինակ Հովսեփյանին: Նա հարցը դեռ չլսած, ասաց՝ պայթյո՞ւնի մասին ենք հարցնում: Նա հայտնեց, որ ինքն Իջեւան քաղաքում լսել է պայթյունի ձայնը:
Կարդացեք նաև
Ներկայումս Տավուշի մարզում պայթյունի պատճառի մասին տարբեր վարկածներ են շրջանառվում: Ակնկալում ենք, որ համապատասխան ծառայությունները պայթյունի պատճառի մասին հանդես կգան հաղորդագրությամբ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
https://ru.apa.az/news/293518 , սրա հետևանք է հավանաբար