Համացանցում հայտնի դարձած տաքսիստ Արման Գալստյանը հաստատեց տեղեկությունը, որ ԵԿՄ անդամ է: Ավելին՝ «Երիտասարդ երկրապահ»-ի Էրեբունու վարչական շրջանի կառույցի նախագահն էր 2010 թվականից:
«Սա նորություն չէ, ամբողջ Երեւանն էլ գիտի: Ուղղակի, որ ասում են՝ մի անխելք գետը քար է գցում, տասը խելոք չեն կարողանում հանել, հիմա դա է: Պարապ են մնացել, անկապ բաներ են գնում… շրջանառվող տեսանյութում անցած տարվա մայիսի 28-ին Սարդարապատի Ղարաքիլիսայի ու էդ տոների հետ կապված հավաքին են ինձ կադրում բռնացրել երկրապահների հետ, է դե թող սպարապետ Սարգսյանի մասին ելույթներս էլ ման գան, լսեն: Էդ ի՞նչ են բացահայտել, որ մի հատ էլ գրում են Արման Գալստյանի դիմակը պատռվեց»,- Aravot.am-ին ասաց հայտնի տաքսիստը:
Մեր դիտարկմանը՝ հայտնի է, որ ԵԿՄ նախագահ բոլոր հարցերում աջակցում է իշխանություններին, ձեր ԵԿՄ անդամ լինելը չի՞ հաստատում պնդումները, որ իշխանության «մարդն եք» ու տաքսիստների բողոքը ցրելու համար ուղարկված, Արման Գալստյանը շարունակեց. «Մի քանի թափթփուկ երեւույթներ, որոնք կանանց նման սիրում են բամբասել, բամբասում են: Այդ մարդկանց բամբասանքներով ու մուտիտներով հո չենք հեղեղելու համացանցը: Արմանն ի՞նչ է արել, լիցենզավորման կարգի հետ կապված պահանջներ է ներկայացրել բոլոր տաքսիստների անունից, վա՞տ բան ենք անում, ո՞ւմ տունն ենք քանդում, ո՞ւմ հացին ենք վայիս լինում:
Երկրապահը 1917-ից կա, հետո եկավ 88-ի շարժումը, 91-93 թվականներ, Շուշիի ազատագրում, զինադադար, Նավասարդյան Աշոտ, սպարապետ Վազգեն Սարգսյան, գեներալ Մանվել Գրիգորյան, հիմա ինչո՞ւ եք գեներալ Մանվելին կապում իշխանությունների հետ: Մեր նախագահն է, մեր բոլորի զորավարն է, ես էլ ԵԿՄ Էրեբունի վարչական շրջանի նախագահն եմ, բա պարզ է, որ կապ պիտի ունենամ, ես սաղի հետ էլ կապ ունեմ, դա ի՞նչ կապ ունի:
Կարդացեք նաև
Բացի դա գեներալ Մանվելը երեք նախագահի օրոք էլ եղել է, գեներալ Մանվելը որ մի քաղաքական բնի միջով է մտել, դուրս եկել, բանակի հիմքերն են էս մարդիկ, կյանքում քաղաքական ինտրիգների մեջ չի խառնվել: Լա՞վ չի, որ ինքն էլ է պատգամավոր, բանակի հետ կապ ունեցող, բանակաշինության մեջ մեծ ներդրում ունեցած մարդ է»:
Իրեն իշխանության մարդ համարողներին էլ հայտնի տաքսիստը հատուկ կոչով դիմեց. «Կենսական վիճակս հաշվի առնելով՝ տաքսի եմ վարում, հետո ինչ որ բարձրագույն կրթություն ունեմ: Ես ներմուծված չեմ, ոչ մեկի կողմից ուղղորդված չեմ, ոչ էլ հրահանգներ եմ կատարում, ինձ ոչ մեկ ինստրուկտաժ չի անում: Ոչ էլ ձեր համար Արտաշես Գեղամյանն եմ, որ Ռոբերտ Քոչարյանից էր խոսում, հիմա էլ գնացել է ՝ իմացաք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Իսկապես դեմքը պատռվեց:Փակագծերը ժամանակին չբացելու հետևանքով խայտառակեց իրեն,հիմա էլ ուրիշներին վարկաբեկելով փորձում է փրկել իրեն: