Մարտական հենակետում վիրավորում ստացած Գևորգ Եղիազարյանի մայրը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ իրենք արդեն կապ են հաստատել այն կլինիկայի հետ, որտեղ պետք է իր բուժումը ստանա Գևորգը։
«Կլինիկան գտնվում է Գերմանիայում, որդուս այնտեղ տեղափոխելուց առաջ պետք է 2-3 ամիս նախապատրաստվի, օրգանիզմը համապատասխանեցվի թռիչքային ռեժիմին, հիմա Գևորգը տնային բուժում է ստանում»,- նշեց տիկին Նաիրան։
Տիկին Նաիրան տեղեկացրեց նաև, որ իրենք դիմել են Պաշտպանության նախարարություն՝ իրենց բժիշկ տրամադրելու համար, որպեսզի Գևորգի վիճակը հսկողության տակ լինի ինքնաթիռում։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև