BBC-ի լրագրողը ներողություն է խնդրել Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդի հոսպիտալացման մասին սուտ տեղեկատվություն տարածելու համար: Այս մասին հաղորդում է «Telegraph»-ը:
Նշվում է, որ BBC-ի լրագրող Ահմեն Խավաջան սխալմամբ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե Ելիզավետա Երկրորդը հոսպիտալացվել է: Հաղորդագրությունում նշված էր, թե «թագուհի Ելիզավետան բուժվում է Լոնդոնի Էդուարդ 7-րդ թագավորի անվան հիվանդանոցում: Մոտակա ժամանակներս հայտարարություն կտարածվի»:
Լրագրողը ներողություն է խնդրել այդ գրառման համար եւ ջնջել է հրապարակված հաղորդագրությունը. «Կեղծ ահազանգ: Ջնջել եմ նախորդ թվիթները: Ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկին տխրեցրել եմ»,- գրել Խավաջան:
Բուքինհեմյան պալատից էլ հաղորդել են, թե թագուհին այսօր առավոտյան իր տարեկան ստուգման նպատակով գնացել էր վերոնշյալ հիվանդանոցը: «Սա նախօրոք պլանավորված այցելություն էր, թագուհին արդեն դուրս է եկել հիվանդանոցից»:
Կարդացեք նաև
Telegraph-ի տվյալներով՝ թագուհու հիվանդության մասին տեղեկատվությունը պատահաբար հրապարակվել է թագուհու մահվան դեպքում լրագրողների գործողությունների փորձի ընթացքում, որը պարբերաբար անցկացվում է BBC-ի աշխատակիցների կողմից: Լրագրողը հայտարարել է, որ որոշ ժամանակով առանց ուշադրություն է թողել հեռախոսը եւ «հիմար կատակի» զոհ է դարձել: Այս պահին պարզ չէ արդյոք կա՞ կապ այս երկու հանգամանքների միջեւ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ