Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակի կարատեի ֆեդերացիայի նախագահն ամաչում է ասել պետության հատկացրած գումարի չափը (Տեսանյութ)

Հունիս 03,2015 17:36

Այս տարի գյումրեցիները հաղթանակ են գրանցել նաեւ կարատե սպորտաձեւում: Կարատեի 5 տարվա պատմություն ունեցող Շիրակի մարզային կառույցը երեք տարի է՝ ինչ մասնակցում է աշխարհի առաջնություններին, այս տարի մարզիկներն արդեն երկու ոսկե մեդալներ են նվաճել: Սակայն, պետականորեն գրանցված այս կառույցը չնչին գումարներ է ստանում պետության կողմից, ավելին, չունի իր սպորտդպրոցի շենքը, թափառականի նման դռնեդուռ ընկած են անցկացնում պարապմունքները:

Շիրակի մարզի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վաղարշակ Շուխյանի ներկայացմամբ, կարատեն պետական աջակցություն ունեցող սպորտաձեւ է, սակայն պետությունը այնքան ծիծաղելի գումար է փոխանցում, որ նույնիսկ չարժի հրապարակել գումարի չափը: «Գյումրի քաղաքում շատ դժվար է հովանավորներ գտնել: Ստացվում է այնպես, որ Գյումրի քաղաքում ամեն մի ծնող իր միջոցներով, դե գիտեք Գյումրիի պայմանները, գուցե հարազատների միջոցներով իր երեխաներին ուղարկում է ուրիշ երկրներ մրցումների, որն այդքան էլ հեշտ չէ, շատ դժվար է: Ամենահրատապ խնդիրը, որ կա, միջոցների բացակայությունն է», -ասում է մեր զրուցակիցը:

Aravot.am-ի հարցին,թե ինչքա՞ն միջոցներ են անհրաժեշտ այս սպորտաձեւի զարգացման համար, Վաղարշակ Շուխյանը պատասխանեց, թե լուրջ թվեր են անհրաժեշտ: «Կան երկրներ, որտեղ կարատեի ֆեդերացիայի բյուջեները աստղաբաշխական թվերի են հասնում, անգամ ավելի են, քան մեր ամբողջ սպորտի բյուջեն: Այդպիսի թվեր մասին մենք չենք էլ կարող խոսել, բայց մինիմալ ինչ-որ աջակցություն… Դրա կարիքը շատ կա»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ են անցկացնում պարապմունքները, եթե չկան շենքային պայմաններ: Ըստ մեր զրուցակցի, ամեն մի մարզիչ մի տեղ գտել է, պարապմունքներն անցկացնում են դպրոցների կամ մանկապարտեզների դահլիճներում: Ըստ նրա սպորտային գույքը, որ բավական թանկարժեք է, ձեռք են բերել իրենց միջոցներով, եթե կարատեի դպրոցը ունենա իր սեփական շենքը, ապա գույքը կտեղադրեն ու մեծ արդյունքի կհասնեն:

Մանրամասները տեսանյութում՝

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930