Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ, Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը նորմալ է վերաբերում է իր եղբայրների` Սերժ եւ Ալեքսանդր Սարգսյանների հասցեին հնչող քննադատություններին. «Ես բավականին հանգիստ եմ վերաբերում այդ քննադատություններին. եթե մարդ աշխատում է, ուրեմն ինչ-որ տեղ նրան քննադատում են` մեկը հավանում է, մյուսը չի հավանում, մեկը գնահատում է, մյուսը` ոչ: Այնպես որ առանձնապես պրոբլեմ չէ կամ մեծ հարց չէ»:
«Ա1+»-ի հետ զրույցում պարոն Սարգսյանը մերկապարանոց մեղադրանքներ է համարում իր կրտսեր եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի ուղղված այն քննադատությունները, թե նա երկրում տնտեսական թալանով է զբաղված. «Բոլոր մեղադրողները թող գնան ու ապացուցեն: Ես միայն դա կարող եմ ասել»:
Իսկ Սերժ Սարգսյանի հասցեին հնչած քննադատություններին ոչ միայն խուսափում է արձագանքել, այլ ինքը եւս իրեն թույլ չի տալիս խոսել այդ մասին. «Ես իրավունք չունեմ քննադատելու կամ գնահատական տալու երկրի նախագահին, սկսենք դրանից: Երկրորդն էլ` ես չէի ասի, որ այդքան շատ բողոքի ակցիաներ են լինում նրա դեմ ուղղված»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ