Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շիրակի կարատեի ֆեդերացիայի փոխնախագահը՝ Թբիլիսիում հայ-ադրբեջանական բախման մասին (Տեսանյութ)

Հունիս 03,2015 16:06

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ձեռքի բրենդային ժամացույցներով ու Գյումրու մասին գրքով պարգեւատրեց Շոտոկան կարատեի WSKU վարկածով աշխարհի 6-րդ եւ Կյոկուշինկայ կարատեի Եվրոպայի 8-րդ առաջնություններին մրցանակային տեղեր զբաղեցրած գյումրեցի 5 մարզիկների՝ Էդիկ Սարգսյանին, Ռուդիկ Շուխյանին, Հարություն Ալեքսանյանին, Սեդրակ Սարգսյանին ու Վաղարշակ Շուխյանին: Նրանց մեծ մասը զբաղեցրել են 1-ին տեղը:

IMG_78999 IMG_7899 IMG_1429 IMG_1429999

Նրանց շարքերում էր նաեւ Շիրակի մարզի Կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Ալեքսանյանը, որը մասնակցելով մայիսի 1-3-ը Թբիլիսում կայացած աշխարհի կարատեի առաջնությանը՝ ականատես էր եղել հայ-ադրբեջանական մարզիկների բախմանը: Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե ի վերջո ինչո՞ւ տեղի ունեցավ այդ բախումը, ո՞վ էր հրահրողը, ո՞վ էր մեղավոր: «Միջադեպը բացառապես կապ չուներ Հայաստանի պատվիրակության հետ, այն ավելի շատ կապված էր ջավախքահայ մարզիկի ու նրա մարզիչի հետ: Էդ կարգի մեծ միջադեպ էր էլ չէր, ինչպես որ ներկայացրեցին ԶԼՄ-ները, տարածվեց ինտերնետում:  Ուղղակի չհասկացան մեկը մյուսին, դրա համար տեղի ունեցավ մի փոքր ընդհարում, Փառք Աստծո, ե՛ւ ադրբեջանցիների, ե՛ւ հայկական կողմի ճիշտ մտածելակերպի արդյունքում ամեն ինչ շատ արագ հարթվեց ու ընկավ իր տեղը»,- ասաց Հարություն Ալեքսանյանը: Հարցին, թե կարող էր ավելի խորանա՞լ, մեր զրուցակիցն ասաց. «Իհարկե, պատկերացրեք, աշխարհի առաջնությունը, որին Ադրբեջանը մասնակցում էր 300 մասնակիցներով, իսկ Հայաստանը՝ 80 մասնակիցներով , ինչ կարող էր տեղի ունենալ 300-ի եւ 80-ի բախումից»:

Կարատեի ֆեդերացիայի փոխնախագահը խոսեց նաեւ իրենց վատ պայմաններից, մասնավորապես սեփական շինություն, սպորտդահլիճ չունենալուց: Ըստ նրա, կարատեն մեծ մասսայականություն է վայելում  աշխարհում. այս սպորտաձեւով զբաղվողները իրենց թվաքանակով երկրորդ տեղն են զբաղեցնում ֆուտբոլից հետո, նրանց թիվը հասնում է շուրջ 50 միլիոնի: Կարատեի ֆեդերացիայի փոխնախագահի ասելով, Շիրակի մարզային կառույցը շուրջ 5 տարվա պատմություն ունի, եւ այն, ինչ իրենք կատարել են հաջողությունների հասնելու համար, կատարել են իրենց կաշվից դուրս գալով: «Պատկերացրեք Գյումրիում գործում է կարատեի երկու մասնագիտացված դպրոց, յուրաքանչյուր դահլիճում կա մոտավորապես 3 հազար դոլարի կարգի գույք, եւ այդ ամենը կատարել ենք մեր ուժերով: Իսկ ինչե՜ր կարող էինք կատարել, եթե մենք ունենային շինություն», -ասում է Հարություն Ալեքսանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930