Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդական մեթոդներով ալերգիան մի՛ բուժեք». Մասնագետի խորհուրդները

Հունիս 03,2015 13:55

Ալերգոլոգ Զարուհի Կալիկյանի խոսքով, աշխարհում ալերգիայով տառապող մարդկանց թիվը գնալով մեծանում է:

«Վիճակագրություն կա, որ աշխարհում մարդկանց մոտ 30%-ը ալերգիայով տառապում է, իսկ սեզոնային ալերգիան մոտ 16% մարդկանց մոտ առկա է: Հայաստանում չունենք ալերգիկների վիճակագրություն, որովհետեւ արձանագրվում են միայն բժիշկներին դիմած դեպքերը»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց ալերգոլոգը:

Բուժվո՞ւմ է ալերգիան հարցին նա պատասխանեց՝ անբուժելի հիվանդություն չկա. «Բոլոր հիվանդություններն էլ բուժվող են, մոտեցումների հարց կա: Նախ պետք է պատճառները հստակ պարզաբանվեն, իմունոթերապիայի եղանակով կարելի է բուժել՝ պարզելով, թե որ ծաղկափոշուց է ալերգենը, որ այդ նույն ալերգենով կանխարգելիչ բուժում արվի»:

Ըստ նրա, ճիշտ չէ ասել, որ իմունային համակարգը ընկած է, որ ալերգիկ վիճակներ են առաջանում, պարզապես իմունային համակարգի խախտվածության մասին է խոսքը:

Ալերգիան մասնագետը պայմանավորում է օդի աղտոտվածության, ոչ բնական սնունդ օգտագործելու խնդրով. «Արտաքին գործոններն են, որոնք նպաստում են ժառանգական նախատրամադրվածությանը, ու շատանում են դեպքերը»:

Ի՞նչ անել տնային պայմաններում, մասնագետը խորհուրդ է տալիս, ոչինչ չանել, միանգամից բժշկին դիմել. «Ցանկացած դեպքում տանը ոչինչ պետք չէ անել, միայն որոշակիորեն պաշտպանվել՝ կրել ակնոց, երկար չմնալ դրսում: Ինչ վերաբերում է բուժմանը, դա պետք է կատարի բժիշկը, ոչ թե ժողովրդական մեթոդներով»:

Իսկ ալերգիան երբեմն դժվար է տարբերել հարբուխից, որովհետեւ, ըստ մասնագետի, նույն նշաններն են՝ քթահոսություն, փռշտոցներ, հատկապես առավոտյան, աչքերի քոր,  քթի փակվածություն, արցունքներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930