Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այն ամենն, ինչին ԱՄՆ-ն դիպչում է, վերածվում է քաոսի». Սերգեյ Կուրղինյան

Հունիս 03,2015 13:32

«Ժամանակի էությունը» հասարակական շարժման ղեկավար Սերգեյ Կուրղինյանը «Ֆաշիզմը 21-րդ դարում. մարտահրավերներ եւ սպառնալիքներ» թեմայով հրավիրած քննարկմանը հայտարարեց. «Ես շատ սիրում եմ ԱՄՆ-ն, բայց ես տեսնում եմ՝ այն ամենն, ինչին ԱՄՆ-ն դիպչում է, վերածվում է քաոսի, եւ երբ այդ կետերը, որոնց դիպչում է ԱՄՆ-ն, ավելանում են, 15-ից ավելի են, չենք կարող ասել, որ դա պատահականություն է: Դա հենց ֆաշիզմն է: Նրանք հասկանում են ինչ են անում: Ուկրաինական գործընթացները դրա մի մասն են: Չպետք է անպայման չսիրել ԱՄՆ-ն, որ դա ասենք կամ նկատենք»:

Նա ասաց, որ Արեւմուտքում ներկայումս իրականությունը որեւէ առնչություն չունի Արեւմուտքի այն դիմանկարի հետ, որը հարյուրամյակներ առաջ էր ձեւավորվել: Այնտեղ իրենց պատկերացումները կան ընտանիքի, հումանիզմի, ինքնիշխանության, զարգացման եւ այլ երեւույթների մասին: Ըստ քաղաքագետի, այնտեղ ուրիշ աշխարհ է. «Դա ընտանեկան աշխարհ չէ: Դա այնպիսի աշխարհ է, որտեղ երեխային կարող են խլել ծնողներից միայն նրա համար, որ սառնարանում չկան անհրաժեշտ խմիչքները, որոնք պետք են: Սա է Եվրոպայի իրական աշխարհը: Այնտեղ միլիոնավոր մարդկանց միտինգները, ցույցերը ոչինչ չեն նշանակում, թքած ունեն դրանց վրա: Սա շատ մեծ եւ տարօրինակ գործընթաց է:

Քաղաքագետը խոսեց նաեւ Եվրոպայում համառեսամոլության տարածման մասին:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Специально пишу по русски,( для этого персонажа-.может и прочтет-все может быть.) Он перепутал названия стран.Вместо США он должен говорить- Россия. Далеко ходить не надо- пусть смотрит на Армению, во что она превратилась. Был хаос, а сейчас больше похожа на пустыню.И еще- он для нас очень нежеланный гость. Очень… Было бы лучше, чтоб он никогда сюда не приезжал. И пусть фамилию поменяет.. Почему ему армянская фамилия, не понятно.. Какое отношение он имеет к Армении, что ТАК позорит нас?

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930