Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԷՑ-ի շահագործման աղյուսակում աբսուրդի հասնող թվեր են». փորձագետ

Հունիս 03,2015 13:07

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի համոզմամբ՝ ՀԷՑ-ի կուտակած  պարտքերը վատ կառավարման մասին են խոսում:

«Ունենք կառավարիչ, որը ձախողում է, ՀԷՑ-ը անցած տարի թանկացման հայտ ներկայացրեց՝ հիմնավորելով, որ այլեւս չի լինի թանկացում… 32 միլիոն դոլար շահույթ հետապնդող ընկերությունը իր աշխատողներին բարեգործություն է արել սպառողների հաշվին: Այդ բարեգործությունները համարել է ծախս ու գրել սպառողների հաշվին: Ենթադրենք՝ ծախսեր կան, երկու անձ, երբ պայմանագիր են կնքում, ունեն պարտավորություններ, որոնք պետք է կատարեն: Եթե շահագրգիռ ենք՝ թանկացում չլինի, պետք է հասկանանք, ՀԷՑ-ը իր պարտավորությունները կատարե՞լ է, թե՞ ոչ: Ասում են՝ հենասյուներ են փոխել, բայց արդյոք փոխե՞լ են: Այն ներդրումները, որոնք իբր անցած տարի արել են, արդյոք արվե՞լ են: Ստուգումներ եթե լինեն, կպարզենք՝ ինչ չարաշահումներ են արվել իրականում»:

Շահագործման աղյուսակը ուսումնասիրելիս Բաբկեն Պիպոյանը աբսուրդի հասնող թվեր է արձանագրել.«Ցեմենտից սկսած մինչեւ ձեռնոցների գները: 1 կգ ցեմենտի գինը 57.000 դրամ… ՀԷՑ-ը ձախողում է կառավարումը, եթե սակագինը բարձրանա, էլի ձախողելու են, իսկ հաջորդ տարի ունենալու ենք էլէներգիայի թանկացման հերթական հայտը»:

Փորձագետի  խոսքով՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի երեկվա հայտարությունը, որ սակագնի աճը անխուսափելի է լինելու, ցույց է տալիս հանձնաժողովի դիրքորոշումը. «Մտահոգությունը, որ հանձնաժողովը ներկայացնում է, բառից այն կողմ չի անցնում: Ձեւականորեն են գիտակցում, հոգեվիճակ չունեն»:

Ասուլիսի վերջում էլ պարոն Պիպոյանը թանկացման դեմ պայքարի իր սցենարը ներկայացրեց: Ըստ նրա, պահանջները պետք է լինեն հստակ ու հիմնավորված, թե ինչու չպետք է թանկանա: Ինչից հետո հարցը  պետք է տեղափոխել հանրային կառավարման դաշտ ու ներգրավել բոլոր քաղաքական ուժերին, բայց հանրային բողոքը պահել ապաքաղաքական:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930