Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից խուսափելը լինելու է բավականին դժվար». տնտեսագետ

Հունիս 03,2015 13:00

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի համոզմամբ, սովորական սպառողին չեն հետաքրքրում ՀԷՑ-ի ծախսերը, նրա վարած քաղաքականությունը, այլ հետաքրքրում են կոնկրետ իր գրպանի վրա այդ թանկացման հետեւանքները:

Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում տնտեսագետը վստահեցրեց, որ թանկացումից հետո չի լինի մի ոլորտ, որը չկրի թանկացման բացասական ազդեցությունը. «Փորձագետները բարձրացնում են երկու տիպի խնդիր: Առաջինը՝ ՀԷՑ-ի գործունեությունը և արդոք նրա ծախսային հոդվածների մի մասը պե՞տք է ներառել սակագնի մեջ, թե՞ ոչ: Եթե նրանց թույլ տված ծախսերը ներառվում են էլեկտրէներգիայի գնի մեջ, ապա, բնականաբար, դա տանում է թանկացման»:

էլեկտրաէներգիայի սակագինը 40%-ով կթանկանա՞ եւ թանկացումը արդարացված կլինի՞ հարցին, տնտեսագետը պատասխանեց. «Եթե ՀԷՑ-ը կարողանա հիմնավորել, որ իր արած բոլոր այդ ծախսերը պետք է ներառվեն սակագնի մեջ, կլինի արդարացված, բայց դա չեն կարող հիմնավորել, հետևաբար հանձնաժողովը հաշվի կառնի որոշ ծախսային հոդվածները, և ըստ դրա՝ որոշակի առումով կթանկացնի: Թանկացումից ընդհանրապես խուսափելը լինելու է բավականին դժվար»:

Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի թանկացումից հետո կակտիվանան այն վարկ տվողները, որոնք ցանկանում են, որ էլեկտրաէներգիա խնայող տեխնոլոգիաների գծով վարկեր տրամադրեն. «Մի կողմից գինը թանկացնում են, մյուս կողմից՝ սկսում են վարկավորել, ինչը տնտեսության մեջ լրացուցիչ ներդրումների անհրաժեշտություն կառաջացնի»:

Ըստ նրա, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո սպառողները կսկսեն խնայողություններ անել, իրենց ծախսերը կրճատել. «Բայց հասնելու ենք մի կետի, որ մարդիկ չեն կարողանալու կրճատել: Շատ բացասական գործընթաց է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930