Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոխնախարարը տեղյակ չէ, Լիցենզավորման գործակալությունը հերքում է, ԿԳ նախարարն այլ բան էր ասել

Հունիս 03,2015 12:35

Օրերս ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանին հարց էր ուղղել՝ արդյո՞ք ԿԳ նախարարությունը համաձայնություն տվել է «Գազպրոմ» ընկերության կողմից Հայաստանում ռուսական դպրոցի բացմանը:

Տիկին Հարությունյանն էլ պատասխանել էր, որ տեղյակ չէ, կճշտի ու կասի:

Aravot.am-ը ԿԳ նախարարությանը ուղղեց նույն հարցը: Գերատեսչությունից փոխանցեցին հետեւյալը. «Կրթության եւ գիտության նախարարության Լիցենզավորման գործակալությունը «Գազպրոմ» ընկերության կողմից կրթական գործունեություն իրականացնելու որեւէ հայտ չի ստացել»:

Չնայած սրան, մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի եւ Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հանդիպելով ՌԴ ԿԳ նախարար Դմիտրի Լիվանովի հետ, ասել էր, որ «Գազպրոմ» ընկերության կողմից էլ արդեն սկսվել է ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցումը, որը գործելու է ՀՀ օրենսդրությանը համաձայն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930