«Մենք համաձայնեցինք ստորագրել պայմանագիր վիզաների ռեժիմի վերացման հարցով և պետք է մտածենք այլ պայմանագրերի հարցով, ինչպիսին է ազատ առևտուրը»,-այսօր ՀՀ ԱԳՆ-ում հայտարարեց Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը: Նա շեշտեց, որ իրենց հիմնական նպատակն է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, թե հայ ու սերբ ժողովուրդները եղբայրներ են, ու իրենք գործնական քայլեր են ձեռնարկում պայմանավորվածությունների իրագործման համար: Պարոն Նալբանդյանը նշեց, որ ակտիվացել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, աշխատում են Երևանում և Բաքվում (Էդվարդ Նալբանդյանը շփոթվեց, հետո ուղղեց իրեն՝ Բելգրադում ) դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրման հարցում: ՀՀ-ն և Սերբիան ստորագրել են երկու երկրների ԱԳն-ների միջև փոխգործակցության հուշագիր:
Տաթև ՀԱՐՈՒԹՒՅՈՒՆՅԱՆ