Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմապրոֆիլ ապահովության սակագինը. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 03,2015 12:05

Եվ ընդհանրապես՝ քաղաքական ուժերը մի տեսակ «ջիգյարով» չեն պայքարում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Այնպիսի տպավորություն է, թե դա անում են ընդամենը «պտիչկա դնելու» համար։ Նույնիսկ «Ոչ թալանին» նախաձեռնությունն է հայտարարել, թե բողոքի հաջորդ երթը տեղի կունենա հունիսի 17-ին (նախորդը եղել էր մայիսի 27-ին): Մի խոսքով՝ 20 օրը մեկ բողոքելու ենք։ Համաձայնվեք՝ այնքան էլ հագեցած գրաֆիկ չէ։

Լավ, ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Սկսենք նրանից, որ էլեկտրաէներգիայի թանկացումը միայն սոցիալական խնդիր չէ, այսինքն՝ դրա հետեւանքը միայն բնակչության է՛լ ավելի աղքատացումը չի լինելու։ Դրա հետեւանքով Հայաստանի տնտեսությանը ծանր հարված է հասցվելու, հայկական արտադրանքը դառնալու է էլ ավելի անմրցունակ (նույնիսկ ներքին շուկայում), այսինքն՝ արտահանումը նվազելու է, ներմուծումն ավելանալու է, Հայաստանն ավելի շատ է թաղվելու պարտքերի մեջ, արտագաղթի տեմպերը մեծանալու են եւ այլն։ Պարզ ասած՝ մեր պետական անվտանգությանը ծանրագույն հարված է հասցվելու։ Եվ ուշադրություն դարձրեք՝ այդ հարվածի «հեղինակը» ռուսական պետական կամ կիսապետական կորպորացիաներն են։ Ընդ որում՝ նրանք կարող են հայտարարել, որ այս ամենը քաղաքականության հետ կապ չունի, ընդամենը բիզնես է (ինչպես Ադրբեջանին զենք վաճառելու ժամանակ էին ասում), եւ պատկերացրեք՝ «փաստաթղթերով» նրանք իրավացի են։ Այլ հարց է, որ այդ «ընդամենը բիզնեսը» մեզ վրա քաղաքական ծանր հետեւանքներ է թողնում։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930