Հայ ժողովուրդը շարունակ բաժանվել է
Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանին հարցրինք, թե որո՞նք են Հայաստանի առաջին հանրապետության տված դասերը: Նա ասաց. «Դասեր տվեց առաջին հանրապետությունը, մենք չկարողացանք այդ դասերը սովորել: Որովհետեւ մեր ժողովուրդը շարունակ բաժանվել է ՝ թուրքերի, պարսիկների միջեւ, հետո եկան եւ ռուսները բաժանեցին՝ Արեւմտյան Հայաստան, Արեւելյան Հայաստան, հետո մենք մեր մեջ բաժանվեցինք Ղարաբաղի, Հայաստանի միջեւ, հետո բաժանվեցինք կուսակցությունների միջեւ: Առաջին հանրապետությունը դարձավ երկրորդ, ապա եւ երրորդ, այդ բաժանելու սովորույթը չկարողացանք մեզնից զատել: Կուսակցությունները չկարողացան երկիրը բաժանել, արդեն իսկ նահանգապետեր, խորհրդականներ, բանկիրներ նշանակված էին, պաշտոնները չէին հերիքում, երկիրը փոքր էր, պաշտոններ ուզողները՝ շատ»:
Ս. Բեգլարյանի հրաշալի համարեց, որ մայիսի 28-ը տոնվում է, ավելացնելով.« Եթե ուշադիր լինեք թերթերին, կայքերին, ապա ՀՅԴ-ն սեփականաշնորհել է այդ տոնը, ասում է ՝դա մերն է, մեր ստեղծած է: Դա մեր ազգինն է: Տեսնո՞ւմ եք, ահավասիկ, դարձյալ չենք դադարում բաժանվել, դարձյալ չենք դադարում բաժանել»:
Ս. Բեգլարյանն ասաց, որ եթե փողոցում հարցախույզ անեն, քչերը կարող են ասել՝ ինչ ասել է առաջին հանրապետություն, ինչո՞ւ եղավ, քանի՞ օր տեւեց, ինչո՞ւ կորցրիք եւ հավելեց. «Դասերը տվեց առաջին հանրապետությունը, սակայն, ավաղ, չսովորեցինք ՝ ոչ ուշիմ աշակերտի նման»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ