Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց այսպես է ՀԷՑ-ը հոսանքը «գողանում». «Ժողովուրդ»

Հունիս 03,2015 11:32

Եթե մինչ այս անհասկանալի էր, թե ՀԷՑ-ը կոնկրետ ինչպես է «տակով անում» էլէներգիան, ապա փաստաբան Վահե Հովսեփյանի կողմից մեզ տրամադրած նյութերը մանրամասն բացատրում են դրա եղանակներից մեկը։ Փաստաբանի վստահորդներից մեկի՝ Էրեբունի թաղամասի Այգետարածք 4-րդ զանգվածի բնակիչ Հեղինե Մովսեսյանի պատմությունը կոնկրետ օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է «անհետանում» էլէներգիան։

Պարզվում է, որ Էրեբունու Այգետարածք կոչվող թաղամասի բնակչության առնվազն գերակշռող մեծամասնության էլէներգիան մատակարարվում է առանց պայմանագրերի, եւ գանձումներն էլ իրականացվում են կանխիկով։ ՀԷՑ-ը պաշտոնապես հայտարարել է, որ այն ենթակայանը, որտեղից իրականացվում է նշված թաղամասի էլէներգիայի մատակարարումը, իրենը չէ, այլ պատկանում է «Բազալտ» այգեգործական ընկերությանը։ Փաստաբան Վահե Հովհաննիսյանը փորձել է այս ընկերության մասին որեւէ տեղեկություն պարզել, բայց ապարդյուն։ Առավել հավանական է, որ պաշտոնապես գործունեություն ծավալող նման ընկերություն գոյություն չունի, եւ «Բազալտ»-ի միակ առաքելությունը որպես ենթակայանի սեփականատեր հանդես գալն է։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ՀԷՑ-ից բացի Հայաստանում գոյություն ունի որեւէ ընկերություն, որը վերջնական սպառողին էլէներգիա մատակարարելու լիցենզիա ունի եւ նման ծառայություն է մատուցում։ ՀԾԿՀ-ից պատասխանեցին, որ էլէներգիայի վաճառքի ծառայությունը ՀԷՑ-ի բացառիկ եւ բնական մենաշնորհն է։ Այլ կերպ ասած՝ օրենսդրության տեսանկյունից ՀԷՑ-ից բացի չի կարող լինել որեւէ այլ ընկերություն, որը իրավունք ունի վերջնական սպառողին էլէնեգիա մատակարարել։

Ի դեպ, եթե թաղամասի բնակիչները հրաժարվեն առանց պայմանագրի եւ կանխիկով հոսանք սպառելուց, ապա նրանց կսպառնար Հեղինե Մովսեսյանի օրինակը։ Վերջինիս տունն արդեն մեկ տարուց ավել է՝ հոսանքազրկված է, եւ օրինական, պայմանագրով էլէներգիա ունենալու բոլոր փորձերն անցել են ապարդյուն։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930