Խորհրդարանական քաղաքական ուժերը երեկ ընդհանուր առմամբ չեզոք գնահատականներ էին հնչեցնում նոր ձեւավորված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման, գործունեության եւ համագումարում հնչած ելույթների վերաբերյալ։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, օրինակ, լսելով, որ Հայաստանում նոր կուսակցություն է ձեւավորվել, որը պետական իշխանություն դառնալու հավակնություններ է ներկայացրել, արձագանքեց. «Էռնեկ իրենց հավեսին»։ Նա հիշեցրեց, որ ինքը ՄԻԱԿ կուսակցության ստեղծողներից է ու կուսակցություն ստեղծելը ու գործունեություն ծավալելը մեծ դժվարություն է:
«Քաղաքացիական պայմանագրի» վերաբերյալ կարծիք փորձեցինք ճշտել նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից։ Նա, սակայն, ի պատասխան հարցերի, ասաց. «Ես այդ թեմայով ասելիք չունեմ»:
ՍԿՐՏԻՉ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում