«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը երեկ բառիս բուն իմաստով մազապուրծ եղավ լրագրողների ձեոքից:
Բիբինը, սակայն, էլի է վերադառնալու խորհրդարան։ Էլեկտրաէներգիայի թանկացման հարցով հունիսի 12-ին խորհրդարանական լսումներ են նախատեսված։ Մեր տեղեկություններով, ԱԺ ղեկավարությունը քննարկում է այդ լսումները փակ անցկացնելու տարբերակը։ Բանն այն է, որ Բիբինը, ըստ նույն աղբյուրների, չի պատրաստվում լռել եւ մի շարք հայտարարություններ է անելու։ Ենթադրվում է, որ դրանք այնքան էլ ձեռնտու չեն լինելու իշխանություններին եւ այդ իսկ պատճառով՝ նրանք մտմտում են լսումները փակ անցկացնելու տարբերակը։ Հիշեցնենք ընդամենը, ՀԷՑ-երի նախկին տնօրեն Գլադունչիկի օրոք բացահայտվել էր, որ այդ ընկերության հաշվին Բաղրամյան 26-ի համար ավելի քան մեկ տասնյակ մեքենաներ էին գնվել։ Չի բացառվում, որ մոտավորապես այս կարգի բացատրություններ կարող է ներկայացնել Եվգենի Բիբինը՝ լսումների ժամանակ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում