Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի թույլտվությամբ՝ սահմանափակ համագործակցություն

Հունիս 03,2015 15:30

Եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են, թե «Արեւելյան գործընկերությունը» ուղղված չէ Ռուսաստանի դեմ, եւ հնարավոր են համարում ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ընդունումը Հայաստանի` ԵՏՄ անդամակցության պայմաններում: Հայաստանը կարո՞ղ է շահել այս վիճակում, որքանո՞վ է բարենպաստ այս իրավիճակը Հայաստանի համար` «Առավոտը» հարցրեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանին:

«Իսկ ի՞նչ կարող է շահել Հայաստանը: Այն, որ Մոսկվայի թույլտվությամբ սահմանափակ համագործակցությո՞ւն կիրականացնի ԵՄ-ի հետ: Մի քիչ վերացական, բայց հայաստանյան իրականությունից տեղյակ մարդկանց հասկանալի օրինակ բերեմ. ենթադրենք՝ ինչ-որ բիզնես ունենք, մի պաշտոնյա պահանջում է կեսը հենց այնպես հանձնել իրեն, հետո համաձայնվում է «ընդամենը» 40% վերցնել: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ 10% շահեցինք. ոչ, 40% կորցրեցինք, այդպես չէ՞: ԵՏՄ-ին անդամակցությամբ եւ Ռուսաստանից կախվածության ուժեղացմամբ Հայաստանը միայն ժամանակ եւ այլ ռեսուրսներ է կորցնում, եւ գնալով խորանալու է ճեղքվածքը թեկուզ անմիջական հարեւան Վրաստանի հետ»,- հակադարձեց մեր զրուցակիցը:

Թեմայի մանրամասները

«Առավոտ» օրաթերթ
02.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930