Կնոջ գեղեցկությունը լայն հասկացողություն է եւ յուրաքանչյուր կին երազում է առողջ եւ թավշյա մաշկ ունենալու մասին, եւ ամենակարեւորը՝ առանց կնճիռների: Այս ամենը հնարավոր է, եթե օրգանիզմի սնուցումը կատարվի հատկապես ներսից եւ ոչ թե միայն քսուքների, դիմակների եւ մերսման շնորհիվ:
Ժողովրդական բժշկությամ մեջ կան հրաշալի միջոցներ, որոնք բացում են գեղեցկության գաղտնիքները:
Եթե ցանկանում եք երկար ժամանակ ձեր դեմքի մաշկը մաքուր եւ երիտասարդ մնա, ապա հաճախակի պետք է մաքրել աղիքները: Անհրաժեշտ է օգտագործել այնպիսի սնունդ, որը պարունակում է մանրաթելեր, քանի որ այն կանխում է սննդամթերքի նեխման գործընթացն աղիքներում: Եթե փորկապության խնդիր էլ կա, ապա անենօրյա սննդակարգում ավելացրեք 1 հատ միջին չափի գազար: Գազարը ոչ միայն լավացնում է աղիքների գործունեությունը, այլեւ ունի ամբողջ օրգանիզմը երիտասարդացնող հատկություն:
Մաշկի երիտասարդացման համար բարենպաստ ազդեցություն ունեն նաեւ ճակնդեղի սերմերը: Որպեսզի ավելի երիտասարդ տեսք ունենաք, ապա վերցրեք 2 ճաշի գդալ ճակնդեղի սերմեր, լցրեք 1 բաժակ եռացրած ջրի մեջ եւ թողեք 1 ժամ թրմվելու համար: Ստացված հեղուկը խմեք ամեն 3 օրը մեկ` ոչ մեծ կումերով: Ընդհանուր կուրսը՝ 9 բաժակ:
Այն մարդիկ, որոնք ունեն անառողջ մաշկի գույն, հոգնածություն եւ պզուկներ, ապա այդ մարդկանց մասնագետները խորհուրդ են տալիս ամեն առավոտ ուտել աղցան, որի հետ պետք է խմել նաեւ կանաչ թեյ: Սա պետք է առնվազն 3 շաբաթ կանոնավոր օգտագործել, որի արդյունքը չի ուշացնի:
Կարդացեք նաև
Երիտասարդացնող եւ գեղեցկացնող մեկ այլ բաղադրատոմս էլ առաջարկվում է գազարի, ճակնդեղի եւ բողկի հյութերով պատրաստված ըմպելիքի միջոցով: Յուրաքանչյուր բաղադրիչից քամել 1 բաժակ հյութ, ավելացնել 1 բաժակ մեղր եւ 1 լիտր օղի: Ամուր փակել եւ թողնել 2 շաբաթ, ապա զգուշորեն լցնել ապակե տարայի մեջ: Օգտագործել օրը 2-3 անգամ 1 ճաշի գդալ` ուտելուց 20-30 րոպե առաջ: Այս ըմպելիքը պետք է 6 ամիսը մեկ եւս մեկ անգամ օգտագործել:
Երիտասարդացնող մթերքներից մասնագետներն առանձնացնում են բրոկկոլին, հապալասը, ընկույզը, չիչխանը, լոլիկը, սխտորը, ցիտրուսային մրգերը, կանաչիներից` ռեհան, մաղադանոս եւ սամիթ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
02.06.2015