Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյանը՝ իր հասցեին հնչած քննադատությունների մասին

Հունիս 02,2015 22:12

Երեկ Աշոցքի կենտրոնում կաթի գների հետ կապված բողոքի դուրս եկած բնակիչները զայրացած քննադատում էին երկրի բոլոր իշխանավորներին. երկրի նախագահի համար ասում էին, որ պրեզիդենտը գալիս է, բայց չեն կարողանում հետը խոսել. կողքից 90 ջիփ ու 100 թիկնապահ է ֆռֆռում, գյուղնախարարի համար ասում էին , որ նման նախարար իրենց պետք չէ, նա իրենց գյուղի տեղն անգամ չգիտի, կառավարության կազմը որակում էին, որ մկներից ու կատուներից բաղկացած մարդիկ, որոնք «բամբակով մորթում են» իրենց, Հրանուշ Հակոբյանին անվանում էին «Դուրս քոչի» ծրագիր իրականացնող եւ այսպես շարունակ:

Նրանք քննադատում էին նաեւ իրենց պատգամավորին՝ Աշոտ Աղաբաբյանին՝ նշելով, որ վերջին ընտրություններից հետո նրա երեսը չեն տեսել: Բնակչուհիներից մեկն էլ ներկայացնում էր, թե պատգամավորը խոստացել էր տեղանքի բաղնիքը սարքել, սակայն ընտրվելուն պես բաղնիքի հումքը թալանել, տարել են: Մեկ այլ կին էլ նեղսրտում էր, թե ինքը դիմել է պատգամավորին տան հարցով, սակայն վերջինս իրեն չի օգնել, հիմա ստիպված բնակվում է գյուղի տերտերի տանը:

Aravot.am-ը ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից պարզաբանումներ խնդրեց իրեն հասեցագրված քննադատությունների թեմայով: Աշոտ Աղաբաբյանն ասաց. «Որ բողոքել են ինձանից, ասել են, թե ես ինչո՞ւ չեմ լինում Գյումրիում, ուշ-ուշ եմ հանդիպում իրենց, բայց ես գրասենյակ ունեմ ու միշտ իրենցից տեղյակ եմ, էնպես չէ, որ ես իրենցից տեղյակ չեմ: Եվ եթե ասում են, թե ես բաղնիք եմ խոստացել, անգամ հիմքն են գցել, իմ կարծիքով, այդ կինը, չի իմացել, որ դա այդպես չէ, իրեն ինչ-որ մեկն է ասել, որ ասի, ես իրեն չեմ մեղադրում, բայց բոլոր դեպքերում ես նման խոստում չեմ տվել»:

Պատգամավորն ասաց, որ ինքը Աշոցքում մի կառույց ունի գնած, մարդիկ ասել են, թե տուն չունենք, ինքն էլ առաջարկել է կառույցը: «Ասացի՝ ես էդ շենքը կարող եմ տալ, դուք մեջը սարքեք, նստեք, ես չեմ կարող բոլորը սարքել… Ինչ հնարավորություն ունեցել եմ, ես դա՛ եմ արել, նման բան չի եղել, որ ես հանկարծ մի բան խոստանամ ու հետո չանեմ»,- ասաց պատգամավորը:

Ի դեպ, Աշոտ Աղաբաբյանը նշեց նաեւ, որ ինքը ծնվել է ոչ թե Աշոցքում, այլ Երեւանում, եւ այն տեղեկությունը, թե ինքը ծնունդով Աշոցքից է, սխալ է: Պատգամավորը նաեւ ասաց, որ երբ մարդիկ բորբոքված, զայրացած են լինում, սկսում են բոլոր ցավերից խոսել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ս, says:

    Ով չգիտի, որ բուռնաշը քցող է, հիմա սաղ Աշոցքն էլ գցել է, պետությանն էլ է գցել , դրա համար էլ 60 մլն տուգանում են

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930