Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչները դեռ չէին սկսել իրազեկման հանրային երթը, երբ շշուկներ տարածվեցին, թե նախաձեռնության անդամ աղջիկներից մեկը ինչ-որ խնդիր է ունեցել ոստիկանության հետ:
Շուտով այդ աղջնակը՝ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Իննա Թումանյանը, միացավ խմբին:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ էր եղել: «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց գտնվող դատարանի հարակից տարածքում թռուցիկներն էինք կտրում՝ դրանք այսօրվա իրազեկման ակցիայում բաժանելու համար: Մի ոստիկան մոտեցավ եւ հետաքրքրվեց, թե դա ինչ է: Պատասխանեցինք՝ թուղթ է եւ նրա խնդրանքով մի թռուցիկ տվեցինք: Կարդալուց հետո ասաց, որ չի կարելի թռուցիկ տարածել եւ փակցնել, ինչին պատասխանեցինք, որ ոչ տարածում ենք, ոչ փակցնում, ընդամենը կտրում ենք: Եվ երբ թռուցիկը ետ պահանջեցի, ասաց, որ եթե վերադարձնի, հենց հիմա մեզ բերման կենթարկի ոստիկանության բաժին: Մենք էլ ասացինք, որ կարող է իրեն պահել եւ հեռացանք», – ասաց Իննան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ