Հինգերորդ անգամ անընդմեջ ՖԻՖԱ-ի նախագահ վերընտրվելուց ընդամենը չորս օր անց համաշխարհային ֆուտբոլի ղեկավար, շվեյցարացի Իոզեֆ Բլատերն պաշտոնից հրաժարվելու որոշում է կայացրել: Այդ մասին նա հայտարարել է այսօր հրավիրված արտակարգ ասուլիսում:
«Ես ՖԻՖԱ-ն գնահատում եմ ամեն ինչից շատ եւ ձգտում եմ ավելին անել ֆուտբոլի ու կազմակերպության համար: Ես որոշել էի առաջադրվել ընտրվելու համար: Ընտրություններն ավարտվեցին, բայց մարտահրավերները չեն ավարտվել: ՖԻՖԱ-ին վերակազմավորվել է հարկավոր եւ պատվիրակներն ինձ այդ մանդատը տվեցին: Սակայն ՖԻՖԱ-ի մյուս անդամներն ու ակումբները չեն աջակցում: Այդ պատճառով ես խնդրել եմ հնարավորինս շուտ հատուկ համաժողով հրավիրել՝ իմ հաջորդին ընտրելու համար», – հայտարարել է 79-ամյա Բլատերը:
Լրատվամիջոցներն արդեն տալիս են ՖԻՖԱ-ի նոր ղեկավարի ամենահավանական թեկնածուի անունը: Այդ անձնավորությունը նույն մարդն է՝ Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ dailymail.co.uk-ի