Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ներկայացած ադրբեջանցիների գործով մի շարք հայերի հաշվեհամարներ են արգելափակվել»

Հունիս 02,2015 21:33

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի տվյալներով, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից ամեն օր ստեղծվում են բազմաթիվ օգտատերեր և հայտնվում հայկական դաշտում:

Հիշեցնենք, որ վերջերս ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` հայկական անուն-ազգանուններով ադրբեջանցիներ են ներկայացել: Այս լուրին անդրադառնալով՝ պարոն Քոչարյանը նկատեց՝ լավ կլիներ, եթե հաղորդագրության մեջ հղումները արվեին, թե այդ գործով ինչ հաշվեհամարներ են փակվել. «Որովհետև նույն անուն-ազգանուններով բազմաթիվ մարդիկ կան և այդ անմեղ մարդիկ հիմա կասկածի տակ են»:

Փորձագետի խոսքով, սոցիալական ցանցերում մարդիկ դառնում են ավելի խոցելի. երբ օրինակ հայ օգտատերն  իր զինվորական ծառայության ժամանակ արված նկարները տեղադրում է իր էջում,  համապատասխան ուսումնասիրություններից հետո հեշտությամբ հնարավոր է պարզել, թե նրա հետ էլ ովքեր են ծառայել, ինչ զենքեր են օգտագործել, ովքեր են արձակուրդում և նման այլ տեղեկատվություն. «Սոցցանցերում պետք է շատ ուշադիր և զգույշ լինել, շփվել միայն այն մարդկանց հետ, ում կյանքում գոնե մեկ անգամ տեսել եք, ծանոթ եք, որովհետեւ դժվար է իմանալ՝ այդ մարդը քո հայրենակի՞ցն է, թե՞ թշնամին»:

Բայց համեմատության համար պարոն Քոչարյանն ասաց, որ տեղեկացվածության առումով օգտատերերը հիմա ավելի առաջ են, քան օրինակ հինգ-վեց տարի առաջ. «Այն ժամանակ սոցիալական ցանցերը Հայաստանի համար նոր երևույթ էին, իսկ Պաշտպանության նախարարությունը և այլ կառույցները ավելի հին մտածելակերպ ունեին և չէին հասկանում, թե վտանգները որտեղից կարող են գալ: Այն ժամանակ, զինվորները նկարվում էին ծառայության ընթացքում և այդ նկարները տեղադրում իրենց էջերում, իսկ հիմա այդ երևույթը գրեթե վերացել է, նույնիսկ, երբ զինվորները նկարվում են, այն մարդիկ, ովքեր հասկանում են, նրանց բացատրում են վտանգների մասին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930