Այսօր Մաշտոցի պուրակում «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը իրականացրեց ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հունիսի 19-ին կայանալիք հանրահավաքի եւ երթի հանրային իրազեկման գործողություն:
Քաղաքացիական նախաձեռնության մասնակից Գեւորգ Սանոյանն Aravot.am-ին ասաց, որ այսօրվա միջոցառումն անցկացվելու է ֆլեշ-մոբի շրջանակներում, դրայվով ու փորձելու են գործընթացը շարունակել նույն ոճով:
«Քաղաքացիական անհնազանդությունը մարդկանց մեծ մասսաների համախմբում է կոնկրետ խնդիրների լուծման պահանջով: Հունիսի 19-ին պահանջն ու արդյունքը ավելի ընդգրկուն կլինի, եթե հանրահավաքը նույնպես լինի բազմամարդ: Մենք հաստատակամ ենք մեր պահանջների մեջ, չենք գնալու որեւէ երկխոսության, շուկայական առուծախի: Էլեկտրաէներգիայի սակագնի ոչ մի լումա ավելի: Իսկ հաջորդիվ սկսելու ենք ոլորտն օպտիմալացնելու եւ սակագնի իջեցման գործընթաց», – ասաց Գեւորգ Սանոյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ