Նախկինում հայտնել ենք,որ Իջեւան քաղաքում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին տեղադրված ցուցանակին Դիլիջան քաղաքի անվանումը անգլերեն սխալ է գրված: Այսօր տեսանք, որ այդ ցուցանակի սխալը դեռ չի ուղղվել:
Նույն սխալն առկա է նաեւ Գետահովիտ գյուղի խաչմերուկի մոտ տեղադրված ցուցանակին:
Կարդացեք նաև
Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղի խաչմերուկի մոտ տեղադրված ցուցանակին այդ գյուղի անգլերեն անվանումը եւս սխալ է գրված: Ո՞վ եւ ե՞րբ պետք է շտկի բոլորի աչքին զարնող այդ սխալները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Եղբայր, ինչ հետեւից ես ընկել: Հայերենի ողբալի վիճակից խոսիր: Հենց միայն Առավոտում սխալներն այնքան շատ են, որ ոչ մի աշակերտ նույնիսկ 3 չէր ստանա այդպես գրելով:
Իսկ դու ասոում ես Դիլիջանը Դիլիդջան են գրել: Բա որ ազգովի Բժնի ենք ասում, դրան ինչ կասես:
Շնորհակալ կլինենք, եթե մատնանշեք նման սխալներով որեւէ հրապարակում «Առավոտում»:
Ես բանասեր չեմ, ուստի միգուցե հենց ինքս էլ սխալներն թույլ տամ: Բայց թերթը սխալվելու իրավունք չունի: Թերթում հաճախ սխալ են գործածվում բայի ժամանակը, մակբայը, կետադրական նշանները, հասկացությունները: Բերեմ մի քանի օրինակ՝ մնացածը թողնելով ձեզ: Չգիտեմ, թե թերթում որեւէ մեկը հետեւո՞ւմ է արդյոք հայերենի ճիշտ գործածմանը, բայց լավ կլիներ, որ հետեւեր եւ ուղղեր սխալները:
https://www.aravot.am/2015/06/02/577997/
ԼՂՀ պատմության թեմայով… առաջարկեցի Ղարաբաղի պատմությունը ներկայացնել:
Թեպետ ես այսպես կոչված ԼՂՀ-ն չեմ ընդունում, բայց այստեղ ակնհայտ հակասություն կա հասկացությունների հետ կապված: Այսպես կոչված ԼՂՀ-ի պատմությունն այս ենթատեքստում ոչ մի կապ չունի Ղարաբաղի, Ադրբեջանի պատմության հետ: Թե ով է սխալվել այս արտահայտությունում, էական չէ: Կամ Առավոտը պիտի տեղեկացնի, որ սխալ արտահայտությունները հեղինակինն են, կամ ինքը պիտի թույլ չտա նման սխալներ:
Դասախոսության սկզբում նկատեցի, որ 13 ադրբեջանցի էին եկել ու սրահի մեջ տեղավորվել: Ես էլ ուզեցի ցույց տամ իրենց, որ գիտեմ՝ ադրբեջանցի են ու ասացի՝ ուրախ եմ, որ մեր ազերի ընկերները եկան, որ մի քիչ պատմություն սովորեն: Ցույց տվեցի Ղարաբաղի պատմությունը՝ հատուկ չնշելով հայկական աղբյուրները: Միայն արտասահմանյան աղբյուրներով ցույց տվեցի, թե Ադրբեջանը որտեղից է գալիս: Անցյալ ամռանը մեկ ամիս կնոջս հետ Պարսկաստան էի գնացել, այնտեղ չեն ընդունում Ադրբեջանը, իրենց համար դա գրաված անուն է, Ադրբեջանը Ատրպատականն է Պարսկաստանի հյուսիսն է ու վերջ: Այդ մասին պատմեցի, բոլորը սուս մնացին, հետո, երբ ասացի՝ հարցեր կա՞ն, մի աղջիկ վեր կացավ, իսկ ես գիտեի՝ ով է՝ Ադրբեջանի դեսպանի առաջին խորհրդատուն է ու սկսեց հակադարձել իմ ասածներին: Ասացի՝ կներեք, հիմա հարցեր տալու ժամանակն է, եթե դասախոսություն պետք է կարդաք, դիմեք քաղաքապետարանին, թույլտվություն ստացեք, կարդացեք:
Կետադրական նշանների իսկական խառնաշփոթ: Բութի տեղի-անտեղի խցկում, ստորակետը՝ կա-չկա, հարցական նշան ամենեւին չկա: Շեշտն էլ ոնց որ ամոթ լինի դնելը:
Պատմաբանն ասաց, որ ադրբեջանցիները փորձում էին տապալել իր դասախոսությունը, բայց ձախողեցին:
Ձախողեցի՞ն: Ի՞նչը ձախողեցին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
https://www.aravot.am/2015/06/03/578253/
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ, Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը նորմալ է վերաբերում է իր եղբայրների` Սերժ եւ Ալեքսանդր Սարգսյանների հասցեին հնչող քննադատություններին. «Ես բավականին հանգիստ եմ վերաբերում այդ քննադատություններին. եթե մարդ աշխատում է, ուրեմն ինչ-որ տեղ նրան քննադատում են` մեկը հավանում է, մյուսը չի հավանում, մեկը գնահատում է, մյուսը` ոչ: Այնպես որ առանձնապես պրոբլեմ չէ կամ մեծ հարց չէ»:
Վերաբերել-վերաբերվել: Անկախացումից հետո այս բառերը հայերը սկսեցին շատ սխալ գործածել: Ինչպես որ այպես կոչված ԼՂՀ-ն ես չեմ ընդունում, այնպես էլ վերաբերել-ը չեմ ընդունում այնպես, ինչպես որ կբացատրի լեզվաբանը: Ես՝ որպես հայ, որպես հայերեն մտածող մարդ, վերեբերել բառը հոմանիշ եմ համարում առնչել, վերագրել բառերին, իսկ վերաբերվելը՝ առնչվել, վերագրվել: Հասկանում եմ, որ շատերը չեն համաձայնՎի ինձ հետ, բայց… նայենք, թե ինչ է գրում Առավոտը: Խայտառակ հայերեն: Ու սա հե՛նց չիմացության արդյունք է:
«Ա1+»-ի հետ զրույցում պարոն Սարգսյանը մերկապարանոց մեղադրանքներ է համարում իր կրտսեր եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի ուղղված այն քննադատությունները, թե նա երկրում տնտեսական թալանով է զբաղված.
Սարգսյանին, ոչ թե Սարգսյանի: Սա կարելի էր վրիպակ համարել ու անտեսել: Բայց երբ տեսնում ես սրան նախորդած եղբոր ձեւը՝ եղբորը ձեւի փոխարեն, հասկանում ես, որ գրողը չգիտի հայերեն:
Իսկ Սերժ Սարգսյանի հասցեին հնչած քննադատություններին ոչ միայն խուսափում է արձագանքել, այլ ինքը եւս իրեն թույլ չի տալիս խոսել այդ մասին.
Ոչ թե այլ, այլ՝ այլեւ: Եւ այս շարահյուսության մեջ պետք է լինի այլեւ ոչ էլ իրեն թույլ է տալիս, կամ էլ՝ այլեւ անգամ իրեն թույլ չի տալիս: Բայց դե ցավոք, հայերը հայերենը շատ վատ գիտեն:
https://www.aravot.am/2015/06/03/578031/
Համապատասխանաբար` հիասթափություններ եւ բարդույթներ` այդ բաղձալի նպատակներին չհասնելու համար:
Չհասնելու համա՞ր, թե՞ արդյունքում, պատճառով:
Ոչ մի ծնող եւ ոչ մի մանկավարժ սովորաբար չի ասում երեխային` պարտադիր չի, որ դու լինես առաջինը, աշխատիր լինել յուրահատուկ:
Պարտադիր չէ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
https://www.aravot.am/2015/06/03/578323/
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015թ. հունիսի 3-ին`ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 39-րդ շենքի մոտակայքից շտապօգնության 22 անձնակազմով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել ինքնությունը չպարզված տղամարդ՝ պարանոցի, կրծքավանդակի, վերին վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած արյունահոսող վերքերով։ Ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցում մահացել է՝ գիտակցության չգալով:
Տեղեկացրել էինք: Ժամանակագրական նկարագրությունը դա է պահանջում:
https://www.aravot.am/2015/06/03/578305/
Նման տգետ կազմակերպած խորհրդաժողովը առաջին անգամ էր, ու բոլորը միաձայն
պաշտպանեցին Սերժ Սարգսյանի ելույթը»:
Հնարավոր չէ կազմակերպել տգետ: Ոչ թե ինչպիսի, այլ՝ ինչպես: Տգետ ձեւով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
https://www.aravot.am/2014/11/21/517489/
Ըստ ներկաների՝ անհրաժեշտություն է առաջացել նաեւ փոփոխություններ կատարել օրենսդրական ոլորտում, քանի որ 11 տարի առաջ ընդունված տեղեկատվության ոլորտը կարգավորող օրենսդրությունն արդեն բարեփոխման կարիք ունի:
Մեսրոպ Հարությունյան
https://www.aravot.am/2014/11/14/515376/
Իրավունք ունի՞ նման բիզնեսներին առնչվողը լինել ֆինանսների նախարար:
Մեսրոպ Հարությունյան
https://www.aravot.am/2015/06/03/578278/
«Ջահուկյանը միշտ մեզ հետ է ու իր հոգևոր ներկայությամբ ղեկավարում է մեզ,- ողջույնի խոսքում ասաց Վ. Կատվալյանը.- ամեն անգամ, երբ առիթ է լինում խոսել Ջահուկյանի մասին, լեզվաբան Լավրենտի Միրզոյանն ասում է. «Ինձ համար Լեզվի ինստիտուտի տնօրենը միշտ Գևորգ Ջահուկյանն է»:
Հայերը, առանց մտածելու, առանց հասկանալու, կարծես ջանում են հայերենը դարձնել ռուսերենի պատճենը: Առանձնահատուկ ձեւով դա վերաբերվում է բայի անորոշ ձեւին: Այս երեք օրինակները դրա վառ ապացույցն են:
անհրաժեշտություն է առաջացել նաեւ փոփոխություններ կատարելու, իրավունք ունի՞ նման բիզնեսներին առնչվողը լինելու: Առիթ է լինում ինչ անելու, ոչ թե ինչ անել: Հետեւաբար՝ երբ առիթ է լինում խոսելու: Այս շարքն անվերջ է թվում: Հնարավորություն ունենալ անելու, մինչդեռ գրեթե միշտ ասում եւ գրում ենք անորոշ ձեւով: Ժամանակն է ինչ-որ բան անելու: Ու հետո՝ լեզվի՞, թե՞ լեզվաբանության ինստիտուտ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Վերջ, էլ հավես չկա: Ցանկության դեպքում լիքը կարելի է հավաքել:
Շնորհակալություն:
Ձեր մեջբերած օրինակների մեծամասնությունը վերաբերում է ուրիշի ուղղակի խոսքին: Իսկ մենք ուրիշի խոսքը փորձում ենք փոխանցել հնարավորինս անխաթար: Իհարկե, կարելի է, ասենք, Առաքել Մովսիսյանի խոսքը խմբագրել, շարադրել լավ հայերենով, բայց համաձայնեք, որ այդ դեպքում կխեղվի իրական պատկերացումը նրա կերպարի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է կետադրական նշաններին՝ տաս բանասերի հարցրեք, թե որտեղ ստորակետ պետք է դրվի, որտեղ՝ բութ, եւ կստանաք տաս տարբեր պատասխաններ: Այ դուք էլ եք ինչ որ նկատառումներ հայտնել բացառապես սեփական պատկերացումների համաձայն:
Ի դեպ, անգամ պաշտոնական հաղորդագրություններից, այլ ԶԼՄ-ի մեջբերումներն եք համարել «Առավոտի» սխալները: Ընդ որում՝ վերջին դեպքում էլ էլի ուրիշի ուղղակի խոսք է:
Եվ ի գիտություն՝ ԳԱԱ այդ ինստիտուտը կոչվում է հենց լեզվի, այլ ոչ լեզվաբանության:
Չէի տեսել պատասխանը: Խնդրեմ՝ սխալ.
https://www.aravot.am/2015/06/27/587102/
Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդներին ինչ-որ «թաքուն մտադրությունների» կամ «պատվեր կատարելու» մեջ կասկածելը հաճելի է կասկածողների համար,
հնարավորություն է տալիս նրանց զգալ
սեփական մտքի «խորաթափանցությունը», բայց որեւէ բան չի տալիս՝ իրավիճակը հասկանալու առումով:
Հնարավորություն ունենալ ինչ-որ բան անելու, այլ ոչ թե անել:
Խմբագրի գրեթե բոլոր հոդվածներում այս սխալն առկա է: