Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրդեհ Կապանի բենզալցակայանում. մեկ անձ մահացել է

Հունիս 02,2015 17:31

ՀՀ  քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Կապանում գործող բենզալցակայանում տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ,  որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։

2015թ մայիսի 30-ին` ժամը 23:20-ին, «Կապան ԲԿ» ՓԲԸ-ից  ահազանգ է ստացվել, որ բենզալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել երկու տղամարդ՝  Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի բնակիչ Հրայր Սարգսյանը՝ «զույգ վերին վերջույթների և դեմքի թերմիկ այրվածք», իսկ Կապան քաղաքի բնակիչ Սասուն Կարապետյանը՝ «ամբողջ մարմնի թերմիկ այրվածք» ախտորոշմամբ։

Սյունիքի մարզային քննչական վարչությունում  նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քաղաքացիներն այրվածքներն ստացել են Կապանի Գործարանային փողոցի 1/1 հասցեում գործող բենզալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով։

Տուժած քաղաքացիներից մեկը՝ Ս.Կարապետյանը, մայիսի 31-ին տեղափոխվել է Երևանի այրվածքաբանական բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 2-ին՝ ժամը 03։50-ի սահմաններում, մահացել է։

Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Կատարվում է քննություն՝ հրդեհի բռնկման պատճառները, բենզալցակայանում անվտանգության կանոնների պահպանման համար պատասխանատու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930