Մայիսի 29-ին Դորտմունդի Մայր տաճարում տեղի ունեցավ հայ հանրահայտ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի «Հայաստանի ոգին» խորագրով համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը կազմակերպվել էր Դորտմունդի քաղաքապետարանի աջակցությամբ և անցկացվում էր արդեն ավանդական դարձած Դորտմունդի «Վոկալի հնչյուններ» փառատոնի շրջանակներում:
Միջոցառմանը ներկա էին լանդթագի պատգամավորներ, Դորտմունդի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Փառատոնի բացմանը Հայոց ցեղասպանությանը նվիրված ծավալուն ելույթով հանդես եկավ Դորտմունդի քաղաքապետ Ուլրիխ Զիերաուն: Այնուհետև ներկաներին երախտիքի խոսքով դիմեց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:
Մայիսի 29-ին Մայնի Ֆրանկֆուրտի Միջազգային թատրոնում կայացավ հայազգի դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի «Կարոտ» խորագրով համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Կարդացեք նաև
Միջոցառմանը ներկա էին Ֆրանկֆուրտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Համերգին հնչեցին հայկական ժողովրդական ստեղծագործություններ, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի գործերից:
Լուսինե Խաչատրյանի համերգը լայն արձագանք ստացավ գերմանական մամուլում:
ՀՀ ԱԳՆ