Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյան. «Ինձ մոտ կա պայմանագիր, որտեղ սահմանի վրա գազի գինը 189 դոլար է»

Հունիս 02,2015 16:42

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ԱԺ-ում ներկայացրեց 2014-ին իրենց կատարած ծախսերի հաշվետվությունը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նրան հարց ուղղեց. «Գազի գինը սահմանի վրա 25 դոլարով իջել է: Նայել եմ ձեր մեթոդները հաշվարկման, սակագնի մեջ հիմնական գործոններ կան՝ սահմանի վրա գին, մաշվածություն, շահույթ, ծախսեր եւ այլն: Եթե հիմնական կոմպոնենտը՝ գազի գինը սահմանի վրա փոխվել է, Գազպրոմը պետք է հայտ ներկայացնի՝ սակագնի փոփոխության: Բայց դուք ասել եք, որ դա պետք է կոմպենսացվի դրամ-դոլար փոխարժեքի պատճառով առաջացած կորուստներով: Եթե անգամ այդպես է, բայց սակագնի առաջացման հիմնական մասը փոխվել է, պետք է իրենք հայտ ներկայացնեն»:

Ռոբերտ Նազարյանն էլ պատասխանեց. «Ինձ մոտ կա պայմանագիր, որտեղ հստակ գրված է՝ սահմանի վրա գազի գինը 189 դոլար է: Ես չունեմ այլ՝ երկրորդ պայմանագիր, չեմ ունեցել:

Արամ Մանուկյանը նաեւ համեմատություն արեց Վրաստանի հետ. «Իմ ձեռքի տակ են Վրաստանի սակագները: Վրաստանի բաշխիչ ցանցերի աշխատողների աշխատավարձն ավելի բարձր է, բայց իրենք վաճառում են ավելի էժան հոսանք: Սրա իմաստը որն է, որ քիչ են թույլ տալիս գողություն անել: Մեր կառավարման մենեջմենթի արդյունքում տալիս են ցածր աշխատավարձ, պահում են շատ ապարատ, տեսուչը ստանում է 70-90 հազար դրամ, գողության հնարավորություն են տալիս, ինքը չի կարող չգողանալ»:

Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Ընդհանրապես, ես գտնում եմ, որ որեւէ երկրի հետ համեմատելը կոռեկտ չի, յուրաքանչյուր երկիր ունի իր ենթակառուցվածքները: Մենք Վրաստանից որոշակի ձեւով տարբերվում ենք կայանների կառուցվածքով»:

Արամ Մանուկյանն ասաց, որ 21 դրամով Վրաստանից մենք հիմա էլեկտրաէներգիա ենք գնում: Ռոբերտ Նազարյանն էլ պնդեց, թե՝ չէ որ չէ, նման բան հնարավոր չէ. «Վրաստանի հետ ունենք պայմանագիր, որ ֆորս-մաժորային իրավիճակներում, վթարային իրավիճակներում մենք պետք է իրար հոսանք տրամադրենք, ունենք մշակած կարգ, նախարարը այս նախարարին եւ այլն, այդ հոսանքը տալն այնքան է ձգձգվում, որ արդեն դրա կարիքը չի լինում»:

Արամ Մանուկյանը հաստատեց իր խոսքերը՝ ասելով, որ շուրջ 10 օր է՝ Նոյեմբերյան, Ալավերդի եւ այլ համայնքներ վրացական էլցանցերից են սնվում:

Արամ Մանուկյանը նաեւ նշեց, որ ՀԷՑ-ից հիմա չվճարված պարտքերի դիմաց հոսանքը չեն անջատում, պարտքեր են կուտակում:

Նազարյանը պատասխանեց. «Առնվազն պետք է հոգեկան հիվանդ լինեն, որ չգանձեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Էլեկտրաէներգիաի գինը չի կարելի թանկացնել, քանի որ այն կնպաստի ժողովրդի աղքատացմանը ու բացասաբար կանդրադառնա տնտեսության արդյունավետության մակարդակի վրա: Աղքատացումը կնպաստի արտագաղթին, որը մեր համար ունի ռազմավարական նշանակություն: Պետք է կատարել կադրային լուրջ փոփոխություններ, որը հնարավորություն կտա ձևավորել տնտեսապես հիմնավորված և արդյունավետ գործող էներգետիկ համակարգ: Տարբեր պաշտոններում իրենց չարդարացրած, մասնագիտությամբ շինարար և այժմ նշված ոլորտի պատասխանատուները պետք է հեռացվեն զբաղեցրած պաշտոններից, քանի որ չեն կարողանում արդյունավետ ձևով ղեկավարել ոլորտը: Հանձնաժողովի նախագահը մասնագետ չէ ու պետք է հրաժարական տա իր պաշտոնից, քանի որ նա չի մտածում ոչ ժաղավրդի և ոչ էլ մեր տնտեսության մասին: Դրա համար բոլոր հիմքերը կան…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930