Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Հունիս 02,2015 15:49

Հունիսի 2-ին տեղի է ունեցել ԼՂՀ  Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների եւ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին համապատասխան հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը եւ Ռուսլան Իսրայելյանը:

Օրակարգում ԼՂՀ արտաքին գործերի նախարարության, ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության, հանրային հեռուստառադիոընկերության եւ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի 2014 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումներն էին։

ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հաղորդմամբ գերատեսչությանը հատկացված գումարը կազմել է 614.321.321 ՀՀ դրամ, որից փաստացի կատարողականը կազմել է 566.618.272 դրամ կամ 93.2%:

ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի ներկայացմամբ ոլորտին հատկացված 35մլն դրամից փաստացի կատարողականը կազմել է 30.630 հազ դրամ կամ 87.5%:

Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանի տեղեկացմամբ հատկացվել է 643.246 հազ. դրամ, փաստացի կատարողականը կազմել է 640.297 հազ. դրամ կամ  99.5%:

«Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանի հաղորդմամբ կառավարության կողմից հատկացվել է 76.212 հազ. դրամ, կատարողականը կազմել է 100%:

Համատեղ նիստին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Նվեր Բաղդասարյանը:

 

ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930