Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանն ու Վարդան Այվազյանը վիճեցին. «Պետք ա՝ խորանանք» (Տեսանյութ)

Հունիս 02,2015 15:40

ԱԺ-ում քիչ առաջ 2014-ի բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն ու Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն իրար հետ վիճեցին եւ կրքերն ԱԺ-ում այնքան թեժացան, որ միջամտեցին ԲՀԿ-ականները՝ հորդորելով հանդարտվել:

Վարդան Այվազյանը հարկային-մաքսային մասի հաշվետվության ժամանակ հետաքրքրվեց, թե, օրինակ, շենքերի կառուցման համար ինչո՞ւ են արտաբյուջեից ծախսում, բյուջեում թող ամրագրեն, ծախսեն: Հետո այն ինչո՞ւ է առանձին բերվում ԱԺ՝ բյուջեից առանձնացված:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ արտաբյուջետային հաշիվների առաջին կիրառումը ՀՀ-ում արել են հարկային մարմինները,  հետո՝ մաքսային, ոստիկանություն եւ այլն. «Օրենսդրությունը հնարավորություն է տվել, որ կառավարությունը պետք է նախահաշիվներով հաստատի արտաբյուջեները: Հաշիվները հաստատվում են եւ քանի որ դա 100 տոկոսանոց թիվ չի, դրվում է եկամտային ինչ-որ մեծություն: Կառավարությունը հաստատում է այն ցուցանիշը, որը հաստատվում է, տարեվերջին ճշգրտվում է՝ այդ եկամուտը եղավ, թե չէ: Մեր արտաբյուջետային միջոցների մասին կայքում տեղադրվում է, պարզապես պետք է մի քիչ թափանցիկություն ապահովի, որ հանրությունն իմանա:

Վարդան Այվազյանն էլ ասաց. «Ի՞նչ կա, եթե պետք է, օրենսդրությունը փոխենք: Ի՞նչ խնդիր կա, եթե նախահաշվով գրվում է: Ռացիոնալ աշխատանք իրականացնելու համար եթե մենք օրենքում փոփոխություն անենք, դուք կողմ կլինե՞ք»:

Արմեն Ալավերդյանն ասաց, որ պետք է քննարկեն այդ հարցը. «Կառավարությունը նախահաշիվը քննարկում է, հավանություն է տալիս կամ չի տալիս: Այնպես չի, որ մեր բոյւջետային դասակարգման ծախսերից դա տարբերվում է: Եկամուտները կարող են առաջանալ, կարող են չառաջանալ: Բայց տարվա վերջում դա 100 տոկոսով մտնում է բյուջեի եկամուտների ու ծախսերի մեջ»:

Իսկ երբ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը սկսեց բացատրել, թե ինչ են անում արտաբյուջետային միջոցների հաշվին՝ Վարդան Այվազյանն ասաց. «Դե կներեք, էլի, մենք հիմա ամբողջ երկրով գնում ենք ծրագրային բյուջետավորմանը: Ծրագրային բյուջետավորման գործընթացն ինքնըստինքյան բացառելու է արտաբյուջետայինի հետ կապված: Հիմա տույժ-տուգանքներ չե՞ն գնալու բյուջե»:

Արմեն Ալավերդյանի բացատրելով՝ «Հիմա մենք պետք է այսքան շենք կառուցենք, նախահաշիվը կազմվում է, կկառուցենք շենքն այնքան, որքանով մեր արտաբյուջետային միջոցները կբավականացնեն: Չենք ապահովի՝ շենքի կառուցումը հա կհետաձգվի: Բյուջեի մեջ շենքը չկա, եղավ միջոց՝ կկառուցվի, չեղավ՝ չի կառուցվի»:

Robert-Nazaryan-Gagik-KhachatryanՎարդան Այվազյանն էլ արձագանքեց, թե՝ «Ավելի լավ է չխորանանք»: Սա լսելուն պես Գագիկ Խաչատրյանը միջամտեց. «Պետք ա՝ խորանանք, պարոն Այվազյան, հիմա դրա ժամանակը չի: Պետք ա՝ եկեք նայեք, տեսեք, եթե պետք ա, որ արտաբյուջեն ԱԺ-ն հաստատի՝ կհաստատենք»:

Այվազյանը սկսեց արդարանալ, որ նման ցանկություն չունի, իսկ Գագիկ Խաչատրյանը շարունակեց պետքը՝. «Չէ, եթե պետք ա խորանալ՝ խորացե՛ք: Բացատրում են, դուք էլի նույն հարցապնդումն անում եք: Հիմա ասում եմ՝ ինչքան պետք ա՝ խորացեք: Կլինի օրենսդրական փոփոխություն՝ փոխեք օրենքը, մենք վախենալու բան չունենք»:

Վարդան Այվազյանը կարկամեց Գագիկ Խաչատրյանի վրդովմունքից: Գագիկ Խաչատրյանը կրկնեց Ալավերդյանի ու Ջանջուղազյանի ասածը՝ եթե մեր արտաբյուջետային միջոցները բավարար չլինեն՝ շենքը չի սարքվի:

Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը, տեսնելով, որ կրքերը շատ են թեժացել, հորդորեցին դադարեցնել վեճը:

Նիստի ավարտին Վարդան Այվազյանը Գագիկ Խաչատրյանին սպասում էր դրսում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930