Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայում Հայոց ցեղասպանության մասին նոր օրինագիծ է նախապատրաստվում

Հունիս 02,2015 15:14

Բելգիայի խորհրդարանին իշխանական կուսակցությունների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր օրինագիծ կներկայացվի: Ermenihaber.am-ը, հղում անելով թուրքական «TRThaber»-ին՝ նշում է, որ «Վալոն լիբերալ» կուսակցության ղեկավար Դենիս Դուջարմեն ասել է, թե օրինագիծը վաղուց է նախապատրաստվում:

Նա նշել է, որ օրինագծի վրա աշխատել են դեռևս այն բանից առաջ, երբ «Humanist Democratic Centre (HDC)  կուսակցության անդամ ազգությամբ թուրք պատգամավոր Մուհինար Օզդեմիրը, Հայոց ցեղասպանությունը հերքելու համար հեռացվեց կուսակցության շարքերից:

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ օրինագիծը, որը մինչև տարվա վերջ կքննարկվի խորհրդարանում, սպասվում է, որ աջակցություն կստանա նաև ընդդիմադիր կուսակցությունների կողմից:

Հիշեցնենք, որ Բելգիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998 թվականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930