Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կոռուպցիա, ստվեր չկա՞, թե՞ ռիսկ չեք անում ասեք». Արամ Մանուկյանը՝ փոխնախարարին

Հունիս 02,2015 14:45

Այսօր ԱԺ-ում Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը ներկայացրեց նախարարության 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նրան հարցրեց՝ Դուք տնտեսական քաղաքականություն իրականացնող եք եւ ոչ մի մխիթարող բան չկա 2014-ին՝ 2013-ի հետ համեմատած: Պետական պարտքն ավելանում է, ներդրումները քչանում են, տրանսֆերտները պակասել են, մարդկային ռեսուրսը, ֆինանսական ռեսուրսը դուրս է գալիս: Մակրոտնտեսական որեւէ ցուցանիշ, ոչինչ հուսադրող չկա. «Ի՞նչն է խանգարում մեր երկրին, կարո՞ղ եք ասել, որոնք են այն մարտահրավերները, որոնք թույլ չեն տալիս ՀՀ տնտեսական զարգացմանը»:

Փոխնախարարը պատասխանեց. «Ես այդքան վատատեսորեն չէի վերաբերվի, իմ ձեռքի տակ կան վիճծառայության թվեր: Ես թվեր կարող եմ հնչեցնել, որոնք բավականին դրական տենդենց են արձանագրել: Ունենք գյուղատնտեսության աճ, օրինակ: Կան դրական ցուցանիշներ: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում գիտական ուղղությունների, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը»:

Արամ Մանուկյանը պատասխանից դժգոհ մնաց՝ ոչ մի բառ չասացիք՝ կոռուպցիա, ստվեր, վատ օրենքներ, վատ կազմակերպված քաղաքականություն. «Եթե դուք դրանք չեք ասում, սրանք չկայի՞ն ձեզ համար, թե՞ ռիսկ չեք անում ասեք: Ախր սա է իրականությունը: Հայկական կապիտալը գնում է Վրաստան, ասեք մի կազմակերպություն, որ Վրաստանից եկել է Հայաստան: Գիտական մարդիկ, մշակութայինը, սպորտը, բոլորը ՀՀ-ից դուրս են գալիս: Սա այն միջավայրը չի, այս միջավայրից գնում են: Ես քաղաքական գործիչ եմ, տնտեսագետ չլինելով տեսնում եմ, որ այն միջավայրը, որը կարող է ստեղծել արտադրություն, բարիք, շահույթ, չկա ՀՀ-ում»:

Փոխնախարարն ասաց, որ ստվերի կրճատման ուղղությամբ աշխատում են. «Այն լուսավոր կետը, որ տնտեսության մեջ տեսնում ենք, տեխնոլոգիական զարգացումն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930