Մայիսի 31-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Փոքր Վեդի գյուղի կենտրոնական ճանապարհից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մխիթար Վ.-ին, որի ձեռքի ափի միջից հայտնաբերվել է կանեփանման զանգված, իսկ տաբատի գրպանից՝ լուցկու տուփ՝ կանեփի յուրահատուկ հոտով զանգվածով:
Վերջինս հայտնել է, որ թմրամիջոցը նախատեսված է եղել իր անձնական օգտագործման համար:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն