Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞վ է պատասխանատու Հակոբ Հակոբյանի գազալցակայանի պայթյունի համար

Հունիս 02,2015 14:10

Այսօր ԱԺ-ում Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը ներկայացրեց նախարարության 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի գազալցակայանի պայթյունի հետ կապված: Նա ասաց. «Վերջին 10 օրում տեղի ունեցան երկու ողբերգական միջադեպ եւ երկու զոհ, Հակոբ Հակոբյանի եղբայրը մահացավ: Էկոնոմիկայի նախարարությունը մշակում է գազալցակայանների քաղաքականությունը: Ձեր դիրքորոշումը կուզենայի՝ դա ինչի՞ արդյունքում էր՝ սխալ մշակված քաղաքականությա՞ն, թե՞ վերահսկողությունը պատշաճ չի իրականացվել: Ի՞նչ հետեւություններ եք անելու, խնդիրը լուրջ է: Որպես քաղաքականությունը մշակող մարմին՝ ձեր պատասխանատվությունը տեսնո՞ւմ եք տեղի ունեցածում»:

Naira_Zohrabyan

Էմիլ Տարասյանը պատասխանեց. «ԱԳԼՃԿ-ներն ունեն տեխնիկական կանոնակարգեր: Անվտանգության վերահսկողությունն իրականացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Թե ինչն է միջադեպի պատճառը, ես այս պահին չեմ կարող ասել, բայց ոլորտում բավականին խնդիրներ ունենք: Օրինակ, խոսքը վերաբերում այն կտրոններին, գազաբալոնների փորձարկմանը»:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ իր տեսակետը հայտնեց: Նա ասաց, որ ուրիշ երկրներում ավտոմատ է կատարվում գազալցումը, ոչ թե մարդիկ են անում, որ ինչ ճնշում ուզենան՝ տան. «Որեւէ մեկին չի թույլատրվում 250 ատմասֆեր ճնշում լցնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930